«New
York Times» պարբերականն անդրադարձ է կատարել հայերին, հայկական
քաղաքակրթությանը, եւ ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգերից մեկի
գոյատեւման գաղտնիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմնեպրեսը», պարբերականը
նշում է, որ հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արեւելքի ամենահին
քաղաքակրթություններից մեկն է, որ գոյատեւել է, սակայն իր պատմության մի
մեծ ժամանակահատվածում Հայաստանը պետականություն չի ունեցել։
Այս գոյատեւումը տեղի է ունեցել գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով ազգի
մշակույթը տեղ հասցնելով։ Սա այն հիմնական պայմանն է, որի օգնությամբ
հայերի ինքնությունը պահպանվել է։ Վտանգավոր ժամանակահատվածներում հայերը
գրառումներ են թողել գրքերի պահմանման համար եւ խորհրդատվություններ
նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք վաճառելու դեպքում կհայտնվեին օտար
ձեռքերում։ 19—րդ դարի վերջում անգլիացի մի ճանապարհորդ դիտարկել է, որ
հայերը շատ են գնահատում տպագիր մամուլը։
1511—1512 թթ. առաջին հայկական գիքը տպագրվել է Վենետիկում։ Այս
իրադարձությունը էական նշանակություն է ունեցել այս ցրված ազգի համար։
«Այս ազգը քրիստոնեությունը ընդունել է առաջինը կամ երկրորդը։ Հայաստանը
պահանջ է դրել լինել առաջին ազգը, որ որդեգրել է իր պետական կրոնի հավատը։
Հայկական եկեղեցու կողմից կրոնի ընդունումը համարվում է 301 թ.»,–նշում է
պարբերականը։
Ապա այս ամենին հետեւել է այն նախաձեռնությունը, որը հայերի համար
հանդիսացել է անկյունաքար. տարբերակիչ գրերի գյուտ, որը հնարավորություն է
տվել մատուցել լեզվի հնչյունային համակարգը։ Սա հնարավոր դարձրեց
«Աստվածաշնչի» թարգմանությունը եւ հայ գրականության հիմնադրումը՝ իր
աշխարհիկ եւ սուրբ դրսեւորումներով։ Պարբերականը նաեւ պատմել է հայկական
մանրանկարչության, դրա շքեղության եւ անհամեմատելիության մասին։ «Հայկական
մանրանկարչությունն իր գագաթնակետին է հասել 13—րդ դարում Կիլիկիայի
Հայկական Թագավորության ժամանակ, որը իշխել է Փոքր Ասիայի զգալի մասում,
մինչ Եգիպտոսի մամլուքների կողմից գահընկեց արվելը»,–նշվում է
պարբերականում:
|