ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 29 » Օլանդը հաշվի կառնի Սահմանադրական խորհրդի որոշումը
13:10
Օլանդը հաշվի կառնի Սահմանադրական խորհրդի որոշումը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն «Արմենպրեսի» հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցին Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցը կօգնի ավելի բարելավելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ «2014թ. այն կամրապնդվի թոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի ընկերության Հայաստանում հաստատվելով եւ «Կարֆուրի» բացվելու հեռանկարով։ Խնդիրը ֆրանս—հայկական առեւտրային հարաբերությունները ներդրումների տեսանկյունից առկա մակարդակին բարձրացնելն է։ Իրականում Ֆրանսիան ձգտում է ավելի ընդգծված ներկայության հայկական շուկայում, ցանկանալով այդուհանդերձ հայկական ավելի շատ արտադրանք ընդունել Ֆրանսիա»,–ասել է դեսպանը։ Նա վերահաստատել է նախագահ Օլանդի պատրաստակամությունը՝ խորհրդարան ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. «2012 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից։ Հանրապետության նախագահը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը»։
Ֆրանսիան հայ—թուրքական հարաբերությունների նորմալացման ջատագովներից է։ Ի՞նչ կարծիքի է դեսպանը հայ—թուրքական արձանագրությունների ստորագրման համար թուրքական կողմից նախապայմաններ առաջ քաշելու մասին։ «Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումով նշանակալի քայլ կատարվեց հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը ողջունվեց Ֆրանսիայի կողմից։ Ցանկանում եմ, որ հնարավորության պես վերսկսվի հայ—թուրքական երկխոսությունը, որպեսզի հնարավոր լինի բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջեւ։ Սա էապես կօժանդակի խաղաղությանը, երկխոսությանը եւ բարգավաճմանը ողջ տարածաշրջանում»,–նշել է դեսպանը։
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով՝ Ֆրանսիան ի՞նչ խոչընդոտներ է տեսնում հակամարտության կարգավորման համար։
«Մինսկի խումբն իր ջանքերն է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցված լուծում գտնելու ուղղությամբ։ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները բազմիցս հայտարարել են, որ միայն դիվանագիտական լուծումը թույլ կտա վերջ դնելու այդ հակամարտությանը։ Ուստի, կարեւոր է դրան նախապատրաստել երկու երկրների հասարակությունները։ Երկու կողմերը պետք է առաջ ընթանան դեպի այս նպատակը»,–պատասխանել է Անրի Ռենոն։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024