ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 1 » Ուկրաինան կընտրի նոր նախագահ /Թեկնածուները հայտնի են/
17:05
Ուկրաինան կընտրի նոր նախագահ /Թեկնածուները հայտնի են/

Ուկրաինայում առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտված է։ 
Ուկրաինայի ԿԸՀ—ն փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվեն գրավադրում է ստացել նախագահի պաշտոնին հավակնող 24 անձից։ Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ է դիմել 38 մարդ, սակայն ոչ բոլորն են փաստաթղթերը պատշաճ ձեւակերպած եղել։ ԿԸՀ—ի մամուլի ծառայության տվյալներով՝ երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն յոթ մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն եւ Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը եւ «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը։ Խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Բատկիվշչինան», ՈՒԴԱՌ—ը, «Ազատությունը» եւ Ռեգիոնների կուսակցությունը, մարտի 29—ին անցկացրել են համագումարներ, որոնց ընթացքում առաջադրվել են նախագահի թեկնածուներ։ «Բատկիվշչինան» պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունը»՝ իր ղեկավար Օլեգ Տյագնիբոկին։ Ռեգիոնների կուսակցությունը առաջադրել է Դոբկինի թեկնածությունը։ ՈՒԴԱՌ—ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով ավելի վաղ առաջինն էր հայտարարել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին պլաններից՝ որոշելով պաշտպանել խորհրդարանի պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին, որը նախագահական մրցավազքը կսկսի որպես ինքնառաջադրված թեկնածու։ Կլիչկոն ինքը հայտարարել է Կիեւի քաղաքագլխի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, որի ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահական ընտրությունների օրը՝ մայիսի 25—ին։
Կլիչկոն խորհուրդ է տալիս Յուլյա Տիմոշենկոյին՝ նույնպես հանել իր թեկնածությունն Ուկրաինայի նախագահի ընտրություններում եւ աջակցել Պյոտր Պորոշենկոյին։ 
Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը. «Ուկրաինայի բոլոր ժողովրդավարական ուժերը նախագահական ընտրությունների պետք է գնան միասնական թեկնածուով, որպեսզի չխորացնեն երկրի պառակտումը»։


Ղրիմի ինտեգրումը  շարունակվում է
 

Ինչ վերաբերում է Ղրիմի հետ կապված գործընթացներին, ապա Ռուսաստանի անձնագրեր ստացող Ղրիմի բնակիչներից չի պահանջվի հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիությունից։ Այդ մասին հայտնել է միգրացիայի համերկրային ծառայության (ՄՀԾ) անձնագրային աշխատանքի կազմակերպման վարչության պետ Ֆյոդոր Կարպովեցը։
«Քաղաքացիությունից հրաժարվել չի պահանջվում։ Եթե մարդն ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ապա նա ըստ այդմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»,–նշել է նա։ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Ղրիմի բնակիչների ուկրաինական անձնագրերը մնում են վավերական։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ, ով այցելել է թերակղզի, հաղորդել է Ղրիմի հարցերով նախարարության ստեղծման մասին։ Նոր գերատեսչությունը ղեկավարելու է Օլեգ Սավալեւը, որը նախքան այդ պաշտոնում նշանակվելը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալն էր։
«ՂԻՀ ու Սեւաստոպոլի զարգացումը մեզ համար պետական առաջնայնություն է դարձել։ Չեմ թաքցնում, որ այդ խնդրի լուծումը կպահանջի տարբեր գերատեսչությունների ջանքերի կենտրոնացումը»,– ասել է Մեդվեդեւը։
Նա նշել է, որ դա լինելու է մի մարմին, որը համարժեք կլինի Հեռավոր Արեւելքի զարգացման նախարարությանը։
Իսկ Ղրիմի Արմյանսկ քաղաքի հյուսիսում ՌԴ մաքսային ծառայության անցակետ է բացվել։ Առաջիկայում Ղրիմ կժամանեն ՌԴ մաքսային ակադեմիայի աշխատակիցներ, որոնք տեղում մաքսայինի աշխատակիցների ուսուցում կանցկացնեն եւ նրանց կպատրաստեն ՄՄ օրենսդրության եւ ՌԴ մաքսային օրենսդրության պայմաններում աշխատանքին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 407 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024