ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 15 » Ուկրաինայի արեւելքում անհանգիստ է /Միջազգային հանրությունը խաղաղ հանգուցալուծման ելքեր է փնտրում/
12:24
Ուկրաինայի արեւելքում անհանգիստ է /Միջազգային հանրությունը խաղաղ հանգուցալուծման ելքեր է փնտրում/

Ուկրաինայի արեւելքում վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Ուկրաինայի դաշնայնացման պահանջով։ 
Մի քանի քաղաքներում զինված մարդիկ գրավել են վարչական շենքեր։ Կիրակի հանրահավաքներ են անցկացվել Զապորոժյեում, Լուգանսկում, Օդեսայում եւ Խարկովում։ Բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 50 մարդ։ Դոնեցկում սկսել են կազմավորել ինքնապաշտպանության ջոկատներ՝ Մարիուպոլում, Կրամատորսկում եւ Սլավյանսկում ոստիկանության տեղական բաժինները գրաված մարդկանց օգնության համար։ Սլավյանսկում հատուկ գործողության ընթացքում կիրակի օրն առավոտյան զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման կապիտան, եւս չորս հատուկ ջոկատային վնասվածքներ են ստացել։
Սակայն Կիեւը արեւելյան շրջաններում արտակարգ դրություն չի սահմանում։ «Արտակարգ դրություն մտցնել՝ նշանակում է այդ տարածքում նախընտրական արշավի դադարեցում, եւ դա կստեղծի լեգիտիմության համար կասկածների հիմքեր»,–գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը։
Բողոքողներին մինչեւ ապրիլի 14—ը ժամանակ էր տրված՝ հանձնելու զենքն ու ազատելու գրաված կառավարական շենքերը։ Ժամկետի ավարտին երեկ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ հատուկ գործողություն սկսելու մասին։ Կիեւը մտադիր է ամբողջությամբ կարգավորել իրավիճակը սեղմ ժամկետներում։ Տուրչինովը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսազրույցում առաջարկել է գործողություններին մասնակից դարձնել ՄԱԿ—ի խաղաղապահ ուժերին եւս։
Իսկ հանրաքվե անցկացնելուն կողմ է նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Նա կոչ է արել անհապաղ հանրաքվե անցկացնել՝ երկրի ճակատագիրը վճռելու համար։ 
Հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25—ին նշանակված նախագահական ընտրությունների հետ միասին, ասել է Ա. Տուրչինովը՝ վստահ լինելով, որ ուկրաինացիների մեծամասնությունը կքվեարկի միասնական, անկախ Ուկրաինայի օգտին։
Մինչ այդ Ռուսաստանը Ուկրինայի արեւելքում ճգնաժամի առիթով ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում էր հրավիրել, որի ընթացքում ՄԱԿ—ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի արեւելքում ուժի կիրառման մասին հայտարարությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ Կիեւը պետք է դադարեցնի ուժի կիրառումը եւ երկխոսություն սկսի։
Արեւմուտքը Ռուսաստանին է մեղադրում Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որտեղ մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում իրական դրության մասին փաստերը խեղաթյուրելու մեջ։
ՄԱԿ—ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերը նշել է, որ ճգնաժամն Ուկրաինայում արհեստականորեն է ստեղծվել, ապա ղեկավարվել է ռուսների կողմից, ինչի հետ համաձայնվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը։
Վիտալի Չուրկինը հերքել է ԱՄՆ—ի պնդումները, որ ուկրաինական իրադարձություններում երեւում է Մոսկվայի միջամտությունը։ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն արեւմտյան գործընկերներին կոչ է արել դադարել ամեն ինչում Ռուսաստանի մեղքը տեսնել։
«Միջազգային հանրությունը պետք է պահանջի մայդանի կողմնակիցներից անմիջապես դադարեցնել պատերազմը սեփական ժողովրդի դեմ։ Հենց Արեւմուտքից է կախված Ուկրաինայում քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորությունը»,–ասել է Չուրկինը՝ առաջարկելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն անհապաղ զանգահարի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ «անմիտ ուժային գործողությունները» կանխելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 22—ին կայցելի Ուկրաինա, որտեղ կքննարկի երկրի արեւելյան շրջաններում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ տնտեսության կայունացման ծրագրերը։
«Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների դեմ ուժ, այդ թվում՝ բանակը, կիրառելու որոշումը ծայրահեղ վտանգավոր է»,–նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում ուժի կիրառումը կխաթարի Մոսկվայի ու Կիեւի միջեւ համագործակցության հեռանկարները։
Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու հարցով ԵՄ—ի, ԱՄՆ—ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների քառակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հաջորդ ուրբաթ։
Չինաստանը եւս աջակցում է Ուկրաինայում ձեւավորված իրավիճակի կառուցողական հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության գործադրած ջանքերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 387 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024