ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 10:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 22 23 24 25 26 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրատեսիլ–2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին եւ Հայաստանը։
Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը՝ Ամերիկայից, Վահե Թիլբյանը՝ Աֆրիկայից, Մերի—Ջին ՕÕԴոհերթի Վասմաթզյանը՝ Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը՝ Ասիայից եւ Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար՝ առերեսվիր ստվերին) երգը։ Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի։
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նախագահը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել էին ՀՀ նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարեւոր առիթով եւ մաղթել հաջողություններ։ Հանրապետության նախագահը ողջունել է այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձեւաչափով եւ նո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին։
Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարեւորում է նաեւ Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում։ Նշելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել եւ[որպես ԵԽ անդամ—պետություն՝ ՀՀ պարտավորությունների, եւ[անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, Սերժ Սարգսյանը հավելել է, որ այդուհանդերձ, դեռեւս բավականին աշխատանք կա իրականացնելու, եւ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները։
Նախագահը հաջողություններ է մաղթել Դիդիե Ռեյնդերսին՝ ստանձնած կարեւոր առաքելությունը՝ ԵԽ նախարարների խորհրդի նախագահությունը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել։
Դիդիե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ու ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա գոհունակությամբ է խոսել Երեւանում  նախօրեին եւ երեկ կայացած իր պաշտոնական հանդիպումների մասին՝ նշելով, որ իր գնահատմամբ, ինչպես հայ—բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողությանը մասնակցելու են 60—ից ավելի պետական եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ պատվիրակությունները ղեկավարում են պետությունների ղեկավարներ, խորհրդարանների ղեկավարներ եւ փոխխոսնակներ, արտաքին գործերի նախարարներ եւ այլ նախարարներ։ Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ չորս պետություն՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան ներկայանալու են նախագահների մակարդակով։ Կիպրոսի նախագահի հետ նաեւ խորհրդարանի նախագահն է լինելու։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Երեւան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։ Երեւանում երկկողմ հանդիպումներ կունենան նաեւ Հայաստան ժամանած նախագահները։ «Ապրիլի 23—ին եւ 24—ին թեժ է լինելու նաեւ նախագահական նստավայրում։ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա, հանդիպումներ կկայանան նաեւ Երեւան ժամանած նախագահների միջեւ։ Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո օտարերկրյա պատվիրակությունների համար կտրվի պետական ճաշ, այնուհետեւ աշխատանքային հանդիպումներ կլինեն ողջ օրվա ընթացքում»,–ասաց Վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18–ին Ծաղկաձորում ՖԻԴԵ—ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18–29—ը անցկացվող շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10—րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի եւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստները։ Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ եւ իրենց աշխարհամասերի չեմպիոններ։
Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49—ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ։
Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն։ Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երեւանում։
Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ—ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին եւ մրցաշարին հետեւող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ եւ հաջողություն։
Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12—ին Հռոմի պապի հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանություններն իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին եւ այնտեղից հետ կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին։
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է։ Այն պետք է ազատ խոսի։ Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը։ Սուրբ Հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը եւ համարձակություն ու քաջություն տալ»,–ասել է Հռոմի պապը։
Նա բոլոր իր հետեւորդներին կոչ է արել ասել ճշմարտությունը եւ չվախենալ դրա համար։
Իսկ թուրքական պաշտոնական շրջանակներն իրենց բնորոշ ձեռագրով դեռ շարունակում են ամեն կերպ ժխտել ցեղասպանության իրողությունը՝ չխորշելով անգամ անձնական վիրավորանքներ ուղղել Հռոմի պապի հասցեին։ Այս առնչությամբ Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին անգամ ստիպված էր հայտարարել, որ Թուրքիայի իշխանությունների կոշտ արտահայտությունները եւ արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին արդարացված չեն։ «Թուրքիայի իշխանությունների տոնայնության կոշտությունը ինձ արդարացված չեն թվում՝ հատկապես հաշվի առնելով, որ դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2—րդը 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի բնաջնջումը որակել էր ցեղասպանություն»,–ասել է Ջենթիլոնին։
Նշենք, որ իրենց բացասական վերաբերմունքը հնչած ուղերձին նախօրեին արդեն արտահայտել էին Թուրքիայի նախագահը, վարչա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը եւ նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում։ Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարեւոր եւ ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս։ Հանրապետության նախագահը բնական է համարել, որ այս առումով, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ խոսելով 800 մլն—ից ավելի մարդկանց անունից եւ ընդգծել է, որ գնալով աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն է՛լ ավելի կարեւորություն է ստանում։
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին եւ առաջիկա անելիքներին։
Հանդիպմանը ՀՀ նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ բարեփոխումների անհրաժեշտությունն ու նպատակը։ Երկուստեք հույս է հայտնվել, որ Վենետիկի hանձնաժողովը, որն իր դրական գնահատականն է տվել սահմանադրական բարեփոխումների հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի անունից ապրիլի 12–ի երեկոյան ընթրիք է տրվել։ Ընթրիքի ժամանակ խոսք է ասել Սերժ Սարգսյանը.
«Ձե՛րդ սրբություն կաթողիկոս Ամենայն հայոց,
Ձե՛րդ սրբություն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս,
Ձե՛րդ ամենափայլություն Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք,
Պարո՛ն դեսպան,
Հայ համայնքի մեծարգո՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ ներկաներ,
Անչափ ուրախ եմ, որ այս հագեցած այցի շրջանակներում հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ եւ վայելելու այս ջերմ մթնոլորտը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Իտալիայի դեպքում մեծ է հայ համայնքի դերակատարությունը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Իտալիայում հայերի ներկայության մասին վկայությունները գալիս են դարերի խորքից։ Հատկապես քրիստոնեության ընդունումից հետո (գիտեք, որ երկու երկրները քրիստոնեությունն ընդունել են գրեթե միաժամանակ՝ Հայաստանը 301թ., Հռոմը՝ 312թ.) երկու ժողովուրդները դարձան նույն արժեհամակարգի կրողներ, եւ առեւտրային ու ռազմական կապերն ամրապնդվեցին նաեւ քաղաքակրթական, մշակութային եւ հոգեւոր առնչություններով։
Ի դեմս այս սրահում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների՝ շնորհակալություն եմ հայտնում Իտալիայում բնակվող մեր հայրենակիցներին, որ տասնամյակներ շարունակ ապրելով, ջանասիրաբար աշխատելով եւ արարելով Իտալիայում՝ դարձել են այս երկրի կարեւոր մաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին։
Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ այն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ–ն 100–րդ տարելիցին ընդառաջ կանդրադառնա այս պատմական ողբերգությանը եւ կտա համապատասխան գնահատական։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Գալուստ Սահակյանն առաջարկել է ուղղակիորեն շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ նրա կարգավիճակից, քանի որ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում։ Միաժամանակ Գալուստ Սահակյանը տիկին Բրասերին առաջարկել է տեղում հետեւել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3–ին սպաս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվս մի յուրօրինակ «բնակարանամուտ» հանդիսավորությամբ նշվեց Ստեփանակերտում։ Նորակառույց շենքը, որն իր տանիքի տակ «կառնի» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող շուրջ մեկ տասնյակ ընկերությունների, տեղակայված է Թումանյան փողոցի վրա եւ համագործակցության տեսանկյունից համանուն կառույցների համար լայն հնարավորություններ կբացի։ Այդ մասին նշեցին ինչպես ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, այնպես էլ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույցի հանդիսավոր բացմանը հրավիրված կազմակերպությունների պատասխանատուները՝ կարեւորելով կենտրոնի դերը ռազմավարական մի շարք ծրագրերի մշակման եւ արդյունավետ կիրառման գործում։
Մասնագետների կարծիքով, ոլորտը շրջանցում է աշխարհագրական սահմաններն ու փակուղիները եւ նպաստում երկրի տնտեսության աճին։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարը համոզմունք հայտնեց, թե տեղեկատվական տեխնոլոգիաները բացառիկ դերակատարություն կունենան հանրապետության կյանքում, մանավանդ երբ խնդիրը դիտարկվում է տարածքային եւ տրանսպորտային ուղիների սահմանափակումների տեսանկյունից։
Բարերար Կոնստանտին Մանուկյանն առաջին անգամ չէ Արցախում հանդես գալիս բարեգործական ծրագրով։ Հերթականը նորակառույց շենքի շահագործումն է, ինչի համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնելով նրան՝ նշել է. «Գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ, գիտական ներուժի համադրմամբ տեղեկատվական տեխ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախօրեի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով։
«Հարգելի՛ խորհրդարանականներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է Հռոմի սրտում գտնվող այս պատմական պալատում վայելել ձեր բարձր ներկայությունը։ Շնորհակալ եմ այսչափ ջերմ ու մտերմիկ ընդունելության համար։
Պատիվ է նաեւ կրկին գտնվել բարեկամ Իտալիայում, որի հետ մեր հարաբերությունները սերում են նույնակունք՝ քրիստոնեական արժեհամակարգից ու աշխարհընկալումից եւ երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունից։ Արդեն իսկ խոսուն է այն փաստը, որ Իտալիայի ժողովրդի ձայնը հանդիսացող մարմնում՝ խորհրդարանում, Հայաստանի հետ բարեկամության խումբն այդքան ընդգրկուն է եւ ունի հարյուրից ավելի անդամ։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
2015 թվականն առանձնահատուկ է հայության համար. լրանում է 20—րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի 100—րդ տարելիցը։ Դա առաջին, բայց, ցավոք, ոչ վերջին ցեղասպանությունն էր, որը հող նախապատրաստեց մարդկության դեմ գործվելիք հետագա հանցագործությունների համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Կամբոջա, Սուդան… Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 24—ին աշխարհի հայերը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ միասին բարձրաձայն ոչ են ասելու բոլոր ցեղասպանություններին, եւ բազում եկեղեցիների զանգեր են հնչելու Արգենտինայից մինչեւ Իտալիա, ԱՄՆ—ից մինչեւ Հայաստան։ Այդ օրը քույր եկեղեց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետեւ հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Կարեւորելով Իտալիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը՝ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության եւ հայ—իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար։ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հագեցած օրակարգով իր պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի հայ—իտալական բարեկամական հարաբերություններին։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ—իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարեւոր ձեռքբերումներով։ Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել, ընդգծելով, որ հայ—իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։
Նախագահները կարեւորել են, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ—իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում՝ առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ։ 2014թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի խորհրդարանի լիիրավ անդամակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, վերահաստատվեց Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոն արժեքներին, ինչպես նաեւ հանձնառությունը՝ նպաստելու դրանց տարածմանն ու ամրապնդմանը։ Անդամակցությունը լայն հնարավորություններ տվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։
Նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս խորհրդանշական տարվա ապրիլի 24—ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլեւս երբեքի» կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երեւանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը։
Ընդգծելով, որ այս տա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025