ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 25.11.2024, 02:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 14 » ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին
14:45
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին։
Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ այն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ–ն 100–րդ տարելիցին ընդառաջ կանդրադառնա այս պատմական ողբերգությանը եւ կտա համապատասխան գնահատական։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Գալուստ Սահակյանն առաջարկել է ուղղակիորեն շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ նրա կարգավիճակից, քանի որ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում։ Միաժամանակ Գալուստ Սահակյանը տիկին Բրասերին առաջարկել է տեղում հետեւել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3–ին սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ Արցախում վաղուց ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում եւ մեծապես կարեւորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում։
Տիկին Բրասերը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվի երկխոսություն, եւ հակամարտող կողմերը լսեն միմյանց։
Անն Բրասերն անդրադարձել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը Հայաստանը դեռ չի ստորագրել։ Նա նաեւ դիմել է ԱԺ նախագահին՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման համար խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, որն էլ կվերահսկի դատարանի որոշումների կատարման ընթացքը։
Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը խորհրդարանի այգում մասնակցել են ծառատունկի։
ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024