ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 05:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21 » Պետպատվերով բուժօգնություն. ի՞նչ է դա /Այն սոցիալական խոցելի խմբերին ուղղված քաղաքականություն է/
18:29
Պետպատվերով բուժօգնություն. ի՞նչ է դա /Այն սոցիալական խոցելի խմբերին ուղղված քաղաքականություն է/
Եթե մարդ սոցիալապես անապահով է, չի նշանակում, որ նա չի կարող բժշկական օգնություն ստանալ: Առողջապահական ծառայությունների հասանելիության, մատչելիության աստիճանի բարձրացումն ու որակի շարունակական բարելավումը շատ կարեւոր խնդիրներ են յուրաքանչյուր երկրում, այդ թվում եւ Հայաստանում: Այդ իսկ պատճառով դրանք պետական քաղաքականության գերակայությունների շարքում են:
Պետությունը նպատակ ունի աստիճանաբար վերացնելու տարբեր կենսամակարդակ ունեցող խավերի՝ առողջապահական ծառայություններից օգտվելու հաճախության տարբերությունները: Հայտնի է, որ հիվանդանոցային ծառայությունում պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների եւ այդ նույն ծառայությունների իրական գների միջեւ եղած զգալի տարբերությունը դժվարություններ է առաջացնում բնակչության հատկապես սոցիալապես անապահով խմբերում՝ ժամանակին հիվանդանոցային մասնագիտական բուժօգնություն ստանալու համար, ինչը նպաստում է հիվանդացության ցուցանիշների աճին, գրանցվում են հիվանդությունների բարդացած ձեւեր, ավելանում մահվան դեպքերը:
Երեւանում, որտեղ կենտրոնացած է երկրի առողջապահական համակարգի հզորությունների 2/3-ը, առավել կարեւորվում է բուժման մատչելիությունը, որը կարելի է ապահովել պետական պատվերի միջոցով: Պետությունը ձգտում է առավել աջակցություն ցուցաբերել խոցելի խավերին: ՊԵտպատվերով բուժվելու համար դիմողների ավելի քան 95 տոկոսը դրական պատասխան է ստանում:
«Պետական պատվերով կարող է բուժվել ցանկացած հիվանդություն: Կարող է կատարվել վիրահատություն, եւ նշանակություն չունի, թե ինչպիսի վիրահատություն է դա: Եթե դրա կարիքը կա, ապա անպայման կազմակերպվում է»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահական վարչության պետ Արմեն Ուլիխանյանը: Պետպատվերը իրականացվում է սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի մեջ ընդգրկված բնակչության մասով վարչական շրջանի համապատասխան մարմնից բերված միջնորդագրի հիման վրա, սակայն երբեմն կարող է իրականացվել նաեւ քաղաքապետին ուղիղ դիմումի կամ առողջապահական վարչություն ներկայացված դիմումի հիման վրա: Այնուհետեւ վարչությունը ուղարկում է ուղեգիրը համապատասխան բուժական հաստատություն, եւ պետությունը փոխհատուցում է: «Մեզ մոտ ոչ մի դիմում անպատասխան չի մնում: Հիմնականում թոշակային տարիքի մարդիկ են դիմում: Որոշ դեպքերում հրավիրում ենք, զրուցում հասկանում խնդիրը, ուղղորդում՝ որ բուժհաստատությունում կարելի է անցկացնել հետազոտություն եւ բուժվել»:
Իսկ այն կարծիքին, թե պետպատվերի եւ առանց դրա բուժման միջեւ գումարային տարբերությունը տեսանելի չէ, Ա. Ուլիխանյանը համամիտ չէ. «Եթե մենք տալիս ենք ուղեգիր, ապա դա 100 տոկոսով անվճար է: Ուղեգրի հիման վրա հիվանդը ազատվում է թե հետազոտության, թե վիրահատության եւ թե հետագա բուժման համար պետական վճարումներից»:
Հիվանդները գոհ են այս օգնությունից: Դա հաստատում են նրանց ընտանիքների անդամները: Նոր Նորքում բնակվող 72-ամյա Ռոզա Սահարյանը վիրահատվել է եւ օր օրի իրեն ավելի լավ է զգում, ինչպես տեղեկացրեց նրա ամուսինը, Ռոզան վիրահատվել է պետպատվերի շրջանակներում: Պետպատվեր ձեւակերպելիս նրանք ոչ մի խնդրի չեն հանդիպել, ամեն ինչ ընթացել է հարթ եւ սահուն:
Նոր Նորքի բնակիչ Մանուկ Պետրոսյանի մոտ ինսուլտի նշաններ են եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց եւ նույնպես բուժվել ու շարունակում է բուժումը պետպատվերի շրջանակներում: Նա եւս խնդիրների չի հանդիպել պետպատվերի ձեւակերպման ժամանակ: Նրա՝ առաջին կարգի հաշմանդամ տղայի խոսքերով, իրենց համար պետպատվերով եւ առանց դրա բուժվելու միջեւ գումարային տարբերությունը զգալի է:
55-ամյա Լեւոն Բաղդասարյանն ունի երիկամների խնդիր եւ բրուցելյոզ: Վարչական շրջանի կառույցի միջնորդությամբ դիմել է քաղաքապետարան եւ ստացել ուղեգիր: Վիրահատվել է մի քանի օր առաջ եւ վերադարձել տուն, սական այժմ բժիշկների հսկողության տակ է: Լեւոնը ապրում է կնոջ հետ: Երկուսն էլ չեն աշխատում եւ օգնող չունեն. նրանց համար պետպատվերը շատ մեծ նշանակություն ունի:
Առողջապահության ոլորտով ընդհանրապես հետաքրքրված են ոչ միայն պետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինները: «Առողջապահական ոլորտը քաղաքապետի ուշադրության կենտրոնում է, եւ դա է ապացուցում այն փաստը, որ նախորդ տարվա համեմատ Երեւան քաղաքի առողջապահական ոլորտին ուղղված գումարները կրկնապատկվել են»,- ասում է վարչության պետը: Երեւան քաղաքի բյուջեով այս տարի մոտավերապես 300 միլիոն դրամ ուղղվում է առողջապահական վարչության ենթակա բժշկական հիմնարկների սարքավորումների ձեռքբերմանը, դրանց վերանորոգումներին եւ հաստատությունների ջեռուցմանը:
Նախատեսվում է նաեւ Երեւանի բոլոր առողջապահական հաստատություններում հաշմանդամների համար թեքահարթակների կառուցում: Առաջիկա եռամսյակում բոլոր առողջապահական ընկերությունները կունենան թեքահարթակներ, որպեսզի հաշմանդամները հեշտությամբ մուտք գործեն առողջապահական հաստատություններ: Բոլոր պոլիկլինիկաների առաջին հարկերում առանձնացվելու են սենյակներ հաշմանդամների համար, որպեսզի նրանք կարողանան առանց որեւէ բարդության բոլոր տեսակի հետազոտություններ անցնելու: hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 659 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024