ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 9 » Քաղաքական որոշման սպասելիս /Վարչապետը կնշանակվի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում/
12:15
Քաղաքական որոշման սպասելիս /Վարչապետը կնշանակվի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում/

Մամուլում եւ քաղաքագիտական շրջանակներում համառորեն շարունակում են շրջանառել վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուների անունները։
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս համբերել, քանի դեռ չկա քաղաքական մեծամասնության վերջնական որոշումը։
«Tert.am»—ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հայտնածը, որ «Հովիկ Աբրահամյանը ընդունելի է բոլորի համար» (որպես վարչապետի թեկնածու), արդյո՞ք կուսակցական ընդհանրական տեսակետ է», ասել է. «Ես կուսակցության խոսնակն եմ եւ ԱԺ փոխնախագահը ու ունեմ հստակ սկզբունք՝ մինչեւ կուսակցությունը քաղաքական հարցերի վերաբերյալ չունի վերջնական քաղաքական որոշում, ես կոռեկտ չեմ համարում որպես կուսակցության խոսնակ իմ կարծիքն արտահայտել մամուլի էջերում։ Կուսակցության նախագահը ինչ որոշում կկայացնի, կուսակցությունում կքննարկվի, եւ ես մեծամասնության որոշումը կներկայացնեմ օրենքի սահմաններում»։
Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի անունը ակտիվ կերպով շրջանառվում է վարչապետի թեկնածուների շարքում։ Ծաղկաձորում «Երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» համաժողովի ժամանակ լրագրողները փորձեցին ստանալ հարցի պատասխանը, թե արդյո՞ք հնարավոր է՝ Սեյրան Օհանյանը գլխավորի կառավարությունը։ Ի պատասխան նա ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, եւ հպարտ եմ, որ որոշակի դերակատարում եմ ունեցել, եւ իմ անունն այսօր շրջանառվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդների թվում։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, դեռեւս շատ անելիքներ ունեմ մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանողականությունն ապահովելու գործում»,–ասաց նա՝ նշելով, որ վարչապետի թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել։ Իսկ նոր կառավարության կազմում լինել—չլինելու մասին ասաց, որ եթե մնա կառավարության կազմում, կշարունակի իր հայրենանվեր աշխատանքը։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ «քաղաքականության կուրսի մեծ փոփոխություն սպասել պետք չէ»։
Ինչ վերաբերում է նոր վարչապետի թեկնածուների թվարկմանը, Ա.Իսկանդարյանը հրաժարվել է կանխատեսումներ անել, թե շրջանառվող այդ անուններից որ մեկն իսկապես կարող է լինել նոր վարչապետը, միայն հիշեցրել է, որ 2011 թվականից սկսած Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին խոսում էին նույնիսկ ամենածույլերը, եւ հիմա, երբ դա տեղի ունեցավ, նոր վարչապետի անունը գիտի միայն մեկ մարդ հանրապետությունում. «Ես վստահ եմ, որ նոր վարչապետը կլինի իշխանությունից, քանի որ որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է զիջի ընդդիմությանը, որը բավականին թույլ է»։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի կարծում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունքն էր. «Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու նրանք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետաձգեցին մինչեւ ապրիլի 28—ը, եթե կարելի էր դա ավելի շուտ անել»։ Նա նշել է, որ «քառյակը» կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում սխալվել է՝ այդքան ձգձգելով գործընթացը, իսկ սխալ գործողությունները չեն կարող վարչապետի հրաժարականի առիթ հանդիսանալ։
Արամ Սարգսյանն ընդգծել է, որ ճիշտ չի համարում հրապարակումները, որոնք կանխատեսում են այս կամ այն անձի վարչապետ նշանակվելը։
ՀՅ Դաշնակցությունը կլինի այն կառավարության կողքին, որն իր ծրագիրը կկառուցի դեռեւս նախորդ նախագահական ընտրություններին կուսակցության կողմից առաջարկված յոթ կետերի շուրջ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ այս պահին ոչ իշխանական քառյակի մյուս ուժերի հետ քննարկումների մեջ են, որտեղ հիմնական հարցը նոր կառավարությանն առաջարկվելիք այլընտրանքային ծրագիրն է, որն իրենք բավականին երկար ժամանակ է՝ մշակում են։ «Ստեղծվել է մի իրավիճակ, որ տասնօրյա ժամկետում պետք է նշանակվի վարչապետ, բայց վարչապետի անձը, կառավարության կազմը չեն կարեւոր մեզ համար, այլ մեր կողմից առաջարկվող ծրագրի ընդունումը։ Այս պարագայում ծրագիրը դառնում է նաեւ միակ հնարավոր տարբերակը երկխոսելու, համագործակցելու, համատեղ քայլեր անելու»,–նշել է պատգամավորը։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ չնայած իրենք քառյակով չեն քննարկել կառավարության կազմում հայտնվելու հարցը, բայց այն պարագայում, երբ կընդունվի իրենց կողմից ներկայացվող ծրագիրը, անհասկանալի կլինի դա իրագործելու առաջարկից հրաժարվելը։
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ վարչապետի լավագույն տարբերակը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է։ Քաղաքական գործիչն ամենահավանականը համարում է հենց Հովիկ Աբրահամյանի նշանակվելը՝ միեւնույն ժամանակ չբացառելով Սեյրան Օհանյանի տարբերակը։,
Իսկ Հրանտ Բագրատյանի տարբերակը, Կարապետյանի կարծիքով, պարզապես «ֆանտազիայի» ժանրից է։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 460 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024