ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 23:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » «Քարֆուրի» մուտքը Հայաստան ամիսների հարց է /Մեր երկրում ոգեկոչում են Պոլ Ռիկարի հիշատակը/
15:21
«Քարֆուրի» մուտքը Հայաստան ամիսների հարց է /Մեր երկրում ոգեկոչում են Պոլ Ռիկարի հիշատակը/

Հայաստանում ուսումնասիրում են ֆրանսիական ամենանշանավոր ձեռնարկություններից մեկի՝ «Պեռնո—Ռիկար» ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարի փորձը եւ հաջողության գաղտնիքները։ Այդ նպատակով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացվեց կլոր սեղան, որին մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, Պոլ Ռիկարի դուստրը՝ Միշել Ռիկարը եւ թոռը՝ «Ռիկար» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսուա—Քզավիե Դիազը։
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի դիտարկմամբ, ֆրանսիական արդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը մեծամասամբ առնչվում է հավակնոտ ծրագրերի իրականացման հետ։ Ռենոն թվարկեց Ֆրանսիայի տնտեսական պատմության մեջ առանձնացող մի քանի խորհրդանշական անուններ՝ ավտոմոբիլաշինության ոլորտի կարկառուն դեմք Անդրե Սիտրոեն, օծանելիքի հռչակավոր արտադրող Կոկո Շանել, ինչպես նաեւ պարենային ոլորտը ներկայացնող Պոլ Ռիկար։ «Պոլ Ռիկարը հնարել, մշակել եւ արտադրական վերջնական տեսքի է բերել լայն սպառման ապրանքը՝ Ռիկար պաստիս խմիչքը, որը դասվում է ֆրանսիական հանրահայտ ըմպելիքների շարքին»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Ռենոն։
Դեսպանը հայտնեց, որ Պոլ Ռիկարը միայն արդյունաբերության ոլորտով չի բավարարվել եւ իր գործունեության մեջ ներառել է սոցիալական տարբեր ասպարեզներ, ունեցել է կազմակերպչական մեծ ունակություններ։ Զբաղվել է մեկենասությամբ՝ ընդգրկուն աշխարհագրությամբ։ Ռենոյի ներկայացմամբ՝ Պոլ Ռիկարն իր մոտեցումներով հեղափոխական դրսեւորումների կողմնակից էր։ Դիվանագետը հիշեցրեց, որ Երեւանի կոնյակի գործարանը «Պեռնո—Ռիկարի» գլխամասային ձեռնարկության մասնաճյուղերից մեկն է։ «Գործարանը Հայաստանում կոնյակի թիվ մեկ արտադրողն ու արտահանողն է»,–նշեց դեսպանը։
Պոլ Ռիկարի դուստրը՝ Միշել Ռիկարը, պատմեց իր հոր մասին։ «Ռիկարը նախ եւ առաջ եղել է մեծ հումանիստ, եւ նրա գերագույն ցանկությունն է եղել մարդկանց երջանկացնելը։ Երեւի թե այդ երազանքն իրականացնելու համար նա ստեղծեց բավական արդիական մի ձեռնարկություն»,–նշեց Ռիկարի դուստրը։
Միշելը հայտնեց, որ Պոլ Ռիկարն առաջիններից էր, ով իր աշխատողներին ապահովել է վճարովի արձակուրդով, հանգստյան տներում հանգստով, ճանապարհորդություններով եւ այլ բարիքներով։ Ռիկարն իր աշխատողների համար կառուցել է նաեւ բնակելի շենքեր։ Մեծ գործարարը ձեռնարկություններ է կառուցել նաեւ գյուղական վայրերում։ «Նա միշտ առաջ է եղել իր ժամանակից»,–նկատեց Միշելը։ Ռիկարի դուստրը ներկայացրեց իր հոր բնավորության եւ կենսագործունեության այլ կողմեր եւս։
«Կարծում եմ, եթե ժամանակին գեներալիսիմուս Ստալինը երկու շիշ նվիրեր ոչ թե Չերչիլին, այլ դը Գոլին, այսօր մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ»,–լրագրողներին ասաց Ֆրանսուա—Քզավիե Դիազը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայկական «Արարատ» կոնյակը չի արտահանվում Ֆրանսիա։
Խոսելով հայկական եւ ֆրանսիական կոնյակների մասին, նա նշեց, որ դրանք տարբեր արտադրանքներ են, ունեն առանձնահատկություններ, ապա հստակեցրեց. «Խոսքս վերաբերում է կոմերցիային. ֆրանսիական կոնյակը պահանջված, գնահատված է հատկապես ասիական շուկայում, իսկ հայկականը՝ ռուսական»։
Ինչ վերաբերում է հայկական գինիներին, նա ասաց, որ լավ գինի պատրաստելու համար հարկավոր է մեծ կիրք, սեր։
«Ֆրանսիացիները գիտեն՝ ինչպես փոխանցեն այդ կիրքն իրենց գինիներին։ Երեկ ես համտեսեցի հայկական գինի ու բացահայտեցի, որ այն նույնպես պատրաստելիս փոխանցվել է մեծ սեր, կիրք»,–նշեց Ֆրանսուա—Քզավիե Դիազը։
Միշել Ռիկարը նույնպես ասաց, որ երեկ համտեսել է հայկական գինի. «Անկեղծորեն եմ ասում՝ լավ գինի է, բայց հայկական գինիները Ֆրանսիայում այդքան էլ ճանաչված չեն»։
Նա նաեւ նշեց, որ ֆրանսիական «Քարֆուր» ապրանքանիշի մուտքը Հայաստան ամիսների հարց է։ Ձեռնարկությունն աշխատում է Հայաստանում հաստատվելու ուղղությամբ։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 425 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024