ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26 » Քարոզչական ծուղակ է /Իսկ ողբերգության միակ անունը ցեղասպանություն է/
17:36
Քարոզչական ծուղակ է /Իսկ ողբերգության միակ անունը ցեղասպանություն է/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24—ին ներկա կլինի Երեւանում ցեղասպանության 100—րդ տարելիցի առթիվ անցկացվող միջոցառումներին։ Այս մասին նա հայտարարել է 2014թ. ապրիլի 24—ին՝ Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառմանը։
«Այդ ողբերգությունն ունի անվանում, միակ անվանումը ցեղասպանությունն է։ Այլ անվանում չկա»,–Փարիզի Երեւանի այգում հավաքված հազարավոր մարդկանց ծափողջյունների ներքո հայտարարել է նախագահը։
Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24—ին իր ներկա գտնվելու ցանկությունը բացատրել է «հիշատակի պարտքը կատարելով եւ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու նպատակով»։
Իսկ Էրդողանի հայտարարության վերաբերյալ  Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի դիրքորոշման հարցում առաջընթաց է նկատել, որը, սակայն, անբավարար է համարել։ «Դա այն էր, ինչ պետք էր լսել, բայց դեռ բավարար չէ»,–ասել է նա։ Ֆրանսիական «Le Nouvel Observateur» ամսագիրը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ուղղությամբ։ 
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որը ցավակցություն էր հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին, առաջին քայլն է։ Այս մասին հայտարարել է Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոն՝ Փարիզի քաղաքապետարանում ապրիլի 24—ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որտեղ հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ։ «Արդյո՞ք սա առաջընթաց է։ Պետք է իրերն ընդունել այնպես, ինչպես դրանք կան։ Ես նախընտրում եմ լավատես լինել. սա առաջին քայլն է»,–ասել է նա։
Իսրայելում եւս ցեղասպանության ճանաչման հարցում որոշակի առաջընթաց կա։ Իսրայելի «MERETZ» կուսակցության նախագահ Զեհավա Գալ—Օնը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է որպես Իսրայելի պատասխանատվություն։ Ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց է։
Զեհավա Գալ—Օնն ասել է, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու մինչ այժմ թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը։ «Որպես Հոլոքոստից փրկվածների զավակ, ես չեմ կարող լռել։ Հոլոքոստի ժխտման հետեւանքները լավ հասկացող հրեա ժողովուրդը պետք է համակրանք ցուցադրի մյուս ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ։ Մենք պետք է հայտարարենք, որ Իսրայելն այլեւս չի միանալու Հայոց ցեղասպանության ժխտմանը»,–հայտարարել է «MERTZ»—ի առաջնորդը։
Ընդ որում, ապրիլի 24—ին Թել Ավիվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային հանրահավաք է կազմակերպվել։
«Արդեն վեցերորդ տարին է՝ նախագահ Բարաք Օբաման դրժում է հայ համայնքին տված խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության ձեռքով իրականացված 1.5 միլիոն հայերի կոտորածը «ցեղասպանություն» կոչելով։ Նա դա արել է հարգելով թուրքական կառավարությանը, որին, մի կողմ դնելով պատմական խեղաթյուրումները, Օբամայի վարչակազմը շատ կարեւոր դաշնակից է համարում»,–ասել է քաղաքական լրագրող Ջեյք Թրափերը՝ CNN—ով հեռարձակվող իր հեղինակային «Ճանապարհ Ջեյք Թրափերի հետ» հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ, որի վերջին հաղորդումը նվիրվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին։
Փոխարենը Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը 2014թ. ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր է հայտարարել։ «1915—1923թթ. հայերը չարչարանքների, սովի, զանգվածային սպանությունների եւ իրենց պատմական հայրենիքից վտարման են ենթարկվել։ Մահացել է 1,5 մլն մարդ։ Հայոց ցեղասպանությունը, որ նաեւ «20—րդ դարի առաջին ցեղասպանություն» անունով է հայտնի, բարգավաճող, ազնիվ քաղաքակրթության հետքերը վերացնելու Օսմանյան կայսրության կանխամտածված փորձն է եղել։
Աշխարհասփյուռ հայկական համայնքն այդ ողբերգությունը ապրիլի 24—ին է հիշում։ Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի եւ մազապուրծ փրկվածների հիշատակին եւ հաստատում մեր նվիրվածությունը՝ յուրաքանչյուր ժողովրդի նկատմամբ հետագա չարագործությունները կանխարգելելու գործին»,–ասվում է նահանգապետի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։
«Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի կամքով չի լինի»,–երեկ հայտարարել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։
Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է, բոլորը գիտեն դրա մասին, նույնիսկ մեզնից լավ գիտեն նրանք, ովքեր պաշտոնապես չեն ճանաչում այն, քանի որ այստեղ խնդիրը քաղաքական նպատակահարմարության մեջ է. «Բոլոր լավատեսները, որոնք ասում են, թե վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, իմ կարծիքով՝ սխալվում են։ Ճանաչումը եւ փոխհատուցումը բացառվում են, քանի դեռ Թուրքիան ունակ է, իր ներքին ու արտաքին հնարավորությունների կիրառմամբ, պետության ամբողջականությունը պահպանել»։ Ալվրցյանն ընդգծել է, որ հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը բազմաթիվ դարերի պատմություն ունի, որի հիմքում ժողովրդի եւ պետականության ոչնչացումն է ընկած. այդ քաղաքականությունը դեռեւս չի հանվել նրանց օրակարգից եւ իր շարունակությունն է գտել Հայաստանի շրջափակմամբ, ԼՂ հարցում դիրքորոշմամբ եւ Անկարայի՝ Երեւանի դեմ գործարկվող միջազգային կեղծարարումներով։
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի համար անսպասելի էր Էրդողանի՝ այս թեմայով հայտարարություն անելը, բայց բովանդակային առումով Թուրքիան ընդամենը որդեգրում է ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ։
«Նախ՝ Էրդողանը փորձում է Հայոց ցեղասպանության հարցը փոխկապակցել առաջին աշխարհամարտի հետ։ Սա քարոզչական լուրջ ծուղակ է. երբեք իրավունք չունենք ցեղասպանությունը փոխկապակցել առաջին աշխարհամարտի հետ։ Երկրորդ կարեւոր խնդիրը, որ փորձում է Թուրքիան շրջանառության մեջ դնել՝ ցավ ապրում էր ոչ միայն հայ, նաեւ Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդները՝ դրանով ցույց տալով, որ նպատակաուղղված բնաջնջում չի եղել, որը մերժողական քաղաքական դրսեւորում է։ Երրորդ՝ Թուրքիան ողբերգությունն անհատականացնում է»,–ասել է քաղաքագետը։
Հ. Մելիք—Շահնազարյանը չի բացառել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նման բնույթի հայտարարությունները կշարունակվեն՝ փորձելով ինչ—որ չափով լղոզել Հայոց ցեղասպանության հարցի բուն էությունը միջազգային հանրության առջեւ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 449 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024