Վրաստանի
ընդդիմությունը գոհունակություն է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի`
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարության
կապակցությամբ: Սաակաշվիլին հունվարի 30-ին Սպիտակ տանը կայացած
հանդիպմանն ասել էր, որ 2013 թվականին Վրաստանը կունենա նոր նախագահ:
Ինչպես հաղորդում է ռուսական vz. ru-ն, «Ազատ ժողովրդավարներ»
կուսակցության քաղաքական քարտուղար Ալեքսի Պետրիաշվիլին նշել է, որ
«Սաակաշվիլին ամենաբարձր մակարդակով խոստովանել է, որ ավարտում է նախագահի
քաղաքական կարիերան»:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի
Ալասանիայի գլխավորած կուսակցության համար այս հայտարարությունը նշանակում
է, որ «Սաակաշվիլին իրեն համարում է անցյալի քաղաքական գործիչ»:
«Ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով իշխանության ղեկին պետք է գա նոր, այլընտրանքային քաղաքական ուժ»,- ասել է Պետրիաշվիլին:
Քաղաքական քարտուղարը նաև գոհունակություն է հայտնել Բարաք Օբամայի
հայտարարության առնչությամբ, ով այս տարվա խորհրդարանական ու հաջորդ տարվա
նախագահական ընտրություններում Վրաստանի իշխանությունները ժողովրդավարական
ճանապարհով փոխանցելու անհրաժեշտություն էր հայտնել:
Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը կոալիցիա է կազմել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Tert.am