ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 1 » Սահմանը հատելուց հետո քաղաքացին կենսաթոշակ չի ստանա /Բայց կստանա՝ հենց վերադառնա/
13:57
Սահմանը հատելուց հետո քաղաքացին կենսաթոշակ չի ստանա /Բայց կստանա՝ հենց վերադառնա/

2012թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնական անելիքը վերաբերում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքի ներդրմանը, սոցիալական ինտեգրված ծառայությունների ձեւավորմանը, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը։ Այս մասին երեկ կառավարությունում տեղեկացրեց նախարար Արթուր Գրիգորյանը։
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կենսունակությունն ապահովելու համար նախ պետք է դրա ենթակառուցվածքները ներդնել։ Ըստ այդմ, 2011թ. ստեղծվել է էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ, որը միասնական տեղեկատվական համակարգ է, եւ որը պետք է կիրառվի այս տարի։ «Կենսաթոշակային համակարգի թերությունները ստիպեցին, որպեսզի ստեղծենք մի համակարգ, որը կբացառի այդ թերությունները եւ հետագայում մեզ կօգնի ճշգրիտ աշխատել»,— ասաց Ա. Գրիգորյանը։ Բանն այն է, որ կենսաթոշակային տարածքային 51 ծառայություններում առանձին տեղեկատվական բազա էր վարվում։ Հիմա բազան միասնական է։ Իսկ սա նշանակում է, որ՝ 1. կենսաթոշակային ցանկերում կբացառվի «մեռած հոգիների» առկայությունը։ Հենց մահացած մարդու տվյալը գրանցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոններում, նախարարությունն առցանց կստանա այդ տվյալը եւ արդեն հաջորդ ամիս կդադարեցնի կենսաթոշակի վճարումը։ 2. Քաղաքացու՝ սահմանը հատելուն պես տվյալը կգրանցվի դարձյալ միասնական տեղեկատվական բազայում եւ կդադարեցվի կենսաթոշակի վճարումը։ Բայց սա չի նշանակում, թե քաղաքացին վերադառնալուն պես կենսաթոշակ չի ստանա։ Այլ կերպ՝ այնպես է արվել, որ բացակայող կենսաթոշակառուն թոշակ չստանա։ Իսկ վերադառնալուն պես, օրենքի համաձայն, կստանա նաեւ բացթողնված ամիսների դիմաց (օրենքով սահմանված ժամկետների սահմաններում, իհարկե)։
Մի խոսքով, նախարարի հավաստմամբ, բազան ստեղծելիս այնպես է արվել, որ պաշտոնյայի սուբյեկտիվ վերաբերմունքը բացառվի։ Կենսաթոշակառուի տվյալները մուտքագրվում են, եւ համակարգիչն է որոշում կենսաթոշակի չափը։
Նախորդ տարվա աշխատանքները նախարարությանը թույլ են տվել նաեւ բացառել կրկնակի կենսաթոշակի վճարումը։ Ասենք՝ նախկինում եղել են դեպքեր, երբ կենսաթոշակառուն գումար էր ստանում ե՛ւ սոցապ ծառայությունից, ե՛ւ պաշտպանության նախարարությունից կամ ե՛ւ սոցապ ծառայությունից, ե՛ւ ոստիկանությունից։ Այսուհետ նմանատիպ դեպքերը բացառվելու են։
Ինչեւէ, 2011թ. ձեռնարկված քայլերի հետեւանքով (անճշտությունները վերացնելուց հետո) 520 հազար կենսաթոշակառուների փոխարեն այժմ առկա է 509 հազար ցուցանիշը։ Թե այդ ավելի 11 հազարի դիմաց քանի տարի եւ պետությանը ինչքան վնաս է հասցվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չասաց, քանզի համապատասխան քրգործեր են հարուցված, իսկ դա նշանակում է, որ գործերի քննությունից հետո որոշակի հայտարարություններ կանեն իրավապահ մարմինները։
Ինչ վերաբերում է սոցիալական ինտեգրված ծառայությունների ձեւավորմանը։ Այս տարի սոցիալական ոլորտում քաղաքացիներին սպասարկելու համար կձեւավորվի միասնական ընդունարան։ Քաղաքացիներին կմատուցվեն որակյալ ծառայություններ՝ առանց քաշքշուկների ու անհարմարությունների (նախարարության հավաստիացումներն են)։ Սոցաշխատողների ինստիտուտը կձեւավորվի (ընտանիքի նպաստի ձեւավորում, հաշմանդամության հարցեր, երեխայի միանվագ նպաստի նշանակում եւ այլն)։ Այս տարի Երեւանում եւ մարզերում 15 սոցիալական ինտեգրված ծառայություններ կլինեն, որոնք թե՛ քաղաքացիների վիճակը կթեթեւացնեն, թե՛ դժգոհությունները կվերացնեն։
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման մասով. ծրագիրը շարունակական է լինելու։ Նախարարությունն ուսումնասիրել է մանկատների եւ գիշերօթիկների երեխաների վիճակը, իմանալու՝ ովքե՞ր են այդ երեխաները, հնարավո՞ր է, արդյոք, նրանց վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Պետական այս գերատեսչությունը 2011թ. «Զատիկ» մանկատունը որոշեց վերակազմակերպել ցերեկային աջակցության կենտրոնի։ Այստեղ երեխաները կհայտնվեն 3 ամիս ժամանակով եւ հետո կվերադառնան ընտանիք։ Այսինքն՝ հաստատությունում կլինեն այն երեխաները, ովքեր անապահով ընտանիքից են, աջակցություն կստանան ու տուն կվերադառնան։ Այս տարի այս կարգի քայլեր մյուս մանկատներում էլ կձեռնարկվեն։ Բացի այդ՝ մուտքը մանկատներ կդժվարանա, իսկ մանկատներից ելքը՝ կհեշտանա։
Նախարարը խոսեց մի թեմայից եւս, որ վերաբերում է հաշմանդամության կարգին։ Նախորդ տարեվերջին հայեցակարգ է ընդունվել, որի համաձայն փոփոխվելու են հաշմանդամության հետ կապված հարցերը։ Ըստ այդմ, ինչպես վկայում է բանախոսը, այսուհետ հաշմանդամ կճանաչվեն այն քաղաքացիները, որոնք կունենան աշխատունակության կորստի համապատասխան տոկոս։ Ըստ քաղաքացու պահպանված աշխատունակության չափաբաժնի՝ նրան կառաջարկվի համապատասխան աշխատանք, որպեսզի նա կարողանա աշխատել, պահել իր ընտանիքն ու նաեւ, որպեսզի իրեն հասարակությունից մեկուսացված չզգա։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս է կարողանալու նախարարությունը հաշմանդամներին ապահովել աշխատանքով, երբ նույնիսկ աշխատունակներն են դժվարությամբ լուծում զբաղվածության հարցը։ Նախարարը չհերքեց՝ այո, դա խնդիր է, բայց համապատասխան լուծումներ ժամանակի ընթացքում կգտնվեն։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 507 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024