ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 3 » ՍԴ—ն հրապարակեց «կուտակայինի» գործով վճիռը /Սահմանվեց ժամկետ՝ օրենքում առկա թերությունները վերացնելու համար/
10:41
ՍԴ—ն հրապարակեց «կուտակայինի» գործով վճիռը /Սահմանվեց ժամկետ՝ օրենքում առկա թերությունները վերացնելու համար/

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 28—ի նիստում սկսել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86—րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի քննությունը։
Օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ էր դիմել 36 պատգամավոր։ Պատասխանող կողմը ներկայացնում էին ԱԺ—ի, կառավարության եւ ԿԲ—ի ներկայացուցիչները։
Վճիռը հրապարակվեց երեկ։ Ներկա էին ՍԴ բոլոր անդամները, դիմող եւ պատասխանող կողմերի ներկայացուցիչները, շահագրգիռ այլ անձինք։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86—րդ հոդվածների Սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումը, որի համաձայն՝ սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ, սահմանվեց ժամկետ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։
Ի պատասխան ՍԴ որոշման՝ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50—ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը։ Միեւնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչեւ սեպտեմբերի 30—ը։ Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձեւակերպումների շրջանակներում։ Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024