ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 29 » Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
18:50
Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ-պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը ՊՆ համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» և «Պլանավորման և վերանայման գործընթացի» իրականացման առաջընթացի գնահատում:

Նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների և ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները:

Դեսպան Հ.Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական և փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել նաև Գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում Չիկագո քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում դրված հիմնական հարցերի վերաբերյալ:

Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» և «Պլանավորման և վերանայման գործընթացի» առաջընթացի գնահատմանն ուղղված աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:

Քննարկումների ընթացքում կողմերի հիմնական ուշադրությունը սևեռված է ՀՀ պաշտպանական բարեփոխումների և միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառությունների և դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024