ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » Թուրքիան խիստ մտահոգ է /Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կապակցությամբ/
10:10
Թուրքիան խիստ մտահոգ է /Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կապակցությամբ/

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից եւ Ամերիկայի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագծից հետո Թուրքիայում իսկական հիստերիա է սկսվել։ 
Կառավարող օղակներն «իրար են խառնվել»։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը փորձում է կանգնեցնել գործընթացը։ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ բանաձեւը հանձնաժողովից այն կողմ չի անցնելու՝ Սենատի օրակարգ չի մտնելու։ Այդ վստահությունը, իր խոսքերով, նրան ներշնչել է ԱՄՆ—ի պետքարտուղար Ջոն Քերրին։
«Սենատի կամ ներկայացուցիչների պալատի կողմից օրակարգ մտնելու կամ որեւէ հայտարարության դեպքում մենք նախկինում ցույց տված մեր արձագանքը ցույց կտանք։ Թուրքիան լուռ չի մնա։ Սակայն նման հավանականություն չենք կանխատեսում։ Մեր դիրքորոշումն ու արձագանքը հստակ է։ Թուրքիան նման քաղաքական շահարկումներ թույլ չի տա։ Մենք հետեւում ենք իրադարձություններին»,–ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այս փուլում այդ բանաձեւն Անկարա—Վաշինգտոն հարաբերությունների վրա չի ազդի։
Եթե Միացյալ Նահանգները այդ հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջեւ հարաբերությունները կարող են վատթարանալ, ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Մազխար Բաղլին։
Թուրքական լրատվական կայքերը տեղեկացնում են, որ բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան սկսել է մշակել հակաքայլերի հաջորդականություն։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Թուրքիայի կառավարությունում ձեւավորվել է հատուկ խումբ, որը պետք է ակադեմիական եւ քաղաքական դաշտում հայկական սփյուռքի աշխատանքների դեմ հակագործողություններ ծավալի։
Խմբի աշխատանքները ղեկավարելու է վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդականը։ Կառավարությանն առընթեր այդ մարմինը 1915—ի վերաբերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով ամբողջ աշխարհում հանրային քննարկումներ, գիտաժողովներ եւ հանդիպումներ պետք է կազմակերպի։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպում է ունեցել Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի նախագահ Էրքան Գյուրալի եւ գործադիր խորհրդի նոր կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է թուրքական լոբբիի աշխատանքն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի միջոցառումների դեմ։ Այդ առնչությամբ Գյուրալը հայտարարել է, որ իրենց «Ազգային հարց» նախագծում ներառված է «Թուրքական լոբբիի աշխատանքը՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների» ծրագիրը։ 
Գյուրալը վստահություն է հայտնել, որ եթե հիմա է համայն հայությունը, 1915—ի ցեղասպանության հետ կապված, քարոզչություն իրականացնում, ապա 2015 թվականին այդ քարոզչությունը հասնելու է իր գագաթնակետին՝ «լուրջ վնաս հասցնելով Թուրքիային»։ Զրուցակիցները եզրակացրել են, որ իրենց անհրաժեշտ է համախմբվել՝ «թույլ չտալու Թուրքիայի համար անցանկալի հետեւանքներ»։ Մինչ այդ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հակազդելու քայլերը Գյուլը քննարկել է նաեւ աշխարհի տարբեր երկրներում թուրք դեսպանների հետ։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 422 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024