ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 08:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 29 » Տեխնոլոգիական նոր փուլ եւ մեծ քայլ առաջ /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Արարատի ոսկու գործարանի նոր արտադրամասի բացմանը/
13:05
Տեխնոլոգիական նոր փուլ եւ մեծ քայլ առաջ /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Արարատի ոսկու գործարանի նոր արտադրամասի բացմանը/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Հանրապետության նախագահը ներկա գտնվեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռեւս 2011թ. հուլիսին։ Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում։
Նոր արտադրամասին ծանոթանալու նպատակով այստեղ էին նաեւ հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այլ պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահը, ընկերության ղեկավարության եւ ՀՀ համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, շրջեց գործարանում եւ ծանոթացավ կատարված ներդրումներին, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքներին ու գործարանի արտադրական հզորություններին։ Նախագահին ներկայացրեցին, որ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկի՝ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման եւ արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար։
Երեկ շահագործման հանձնված «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան, մասնագետների հավաստմամբ, հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնելու մետաղի կորզումը սուլֆիդային դժվար կորզելի հանքաքարից, որով հարուստ է Հայաստանի հյուսիս—արեւելքում գտնվող Սոթքի հանքավայրի հանքաքարը։ Նշվեց, որ Հայաստանում գործող ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որը կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունում ներկայումս աշխատում է 976 մարդ, որոնցից 626—ը՝ Սոթքի հանքավայրում, 350—ը՝ Արարատի ոսկու կորզման գործարանում։ Գործարանի արդիականացման արդյունքում բացվել է 130 լրացուցիչ աշխատատեղ։ Արտադրական հատվածի միջին աշխատավարձը կազմում է 209 հազար դրամ։
«ԳեոՊրոՄայնինգ» կազմակերպությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը, պարզաբանելով նոր տեխնոլոգիայի աշխատանքի սկզբունքը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ալբիոն» տեխնոլոգիան, որը մշակվել է ավստրալական «Էքստրատա Տեքնոլոջի եւ Կոր Պրոսես Էնջինեերինգ» ընկերությունների կողմից, համատեղում է գերմանրացում եւ օքսիդացման ալկալահանում մթնոլորտային ճնշման տակ։ Ըստ «Ալբիոն» տեխնոլոգիայի, խտանյութը, որը պարունակում է հիմնական մետաղներ եւ թանկաժեք մետաղներ, մշակվում է սուլֆիդային հանքանյութերի օքսիդացմամբ եւ մետաղների ազատ արձակմամբ, ինչը հետագայում բերում է սովորական կորզմանը։
Ներկայումս աշխարհում գործում են երեք ձեռնարկություններ, որոնք կիրառում են «Ալբիոն» տեխնոլոգիան։ Նրանցից երկուսը, որոնք գտնվում են Իսպանիայում եւ Գերմանիայում, վերամշակում են ցինկի սուլֆիդի խտանյութը, իսկ մյուս գործարանը վերամշակում է դժվար կորզվող ոսկու—արծաթի խտանյութը։ Այդ գործարանը գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում, սակայն դա չի վերամշակում կոնցենտրատները, այնպես որ հայաստանյան արտադրամասն առաջինն է, որ կվերամշակի նաեւ կոնցենտրատները։ Հայաստանում գործող ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որ կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան։
Այս տեխնոլոգիան թույլ կտա երեք անգամ ավելացնել ոսկու արտադրությունը 50 հազար ունցիայից, որը մոտավորապես 1,5 տոննա է, մինչեւ 5 տոննա։ Արտադրամասի կառուցման աշխատանքներին մասնակցել են 27 ընկերություններ, որոնցից 22—ը՝ հայկական։
«Այսօր մենք ականատես ենք պատմական իրադարձության կազմակերպության զարգացման առումով։ Մենք անցել ենք զարգացման դժվար ու անհարթ ուղի, սակայն շնորհիվ այս նախագծի, մասնակիցների պրոֆեսիոնալիզմի եւ համառության, մեր ջանքերը հաջողությամբ են պսակվել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր օգնել են իրականացնել այս նախագիծը եւ առաջին հերթին մեր աշխատակիցներին եւ գործընկերներին։ Նոր տեխնոլոգիայի այսօրվա մեկնարկը նոր փուլի սկիզբ է պատմության մեջ եւ մեծ քայլ է Հայաստանի Հանրապետության ընդհանուր տնտեսական զարգացման համար»,–ասաց Ս. Պովարենկինը։

Ընդգրկուն աջակցություն՝ հնարավորինս թեթեւացնելով տուժած տնտեսությունների հոգսը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպում ունեցավ համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքները 30.03.2014—01.04.2014թթ. ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են։ Նախագահը զրուցեց գյուղացիների հետ, եւս մեկ անգամ ծանոթացավ կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսեց նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրեց հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին եւ որոշակի հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
Հանրապետության նախագահը ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցելու հանձնարարականներ տվել էր դեռ ապրիլի սկզբին նաեւ Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ։
Նախագահը շեշտել էր, որ պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության եւ մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ եւ մեղմ դարձնելուն։ «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով։ Դա չափազանց էական նշանակություն ունի նաեւ մարդկանց ապագայի համար, նաեւ իրենց ավելի ապահով զգալու համար։ Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ եւ, իհարկե, պետք է անպայման շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,–ընդգծել էր Ս. Սարգսյանը։ Նա ասել էր, որ եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթեւացնել, անպայման պետք է անել։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքները լրագրողներին ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Նա նշեց, որ մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարությունից հետո բավականին ծավալուն աշխատանք է տարվել առաջացած խնդիրները եւ պատճառված վնասները գույքագրելու համար։ Արդյունքում՝ կառավարությունը, նաեւ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, մի շարք միջոցառումներ է իրականացրել առաջնահերթ կարգով առաջացած խնդիրները կարգավորելու եւ հասցրած վնասները մեղմացնելու նպատակով։
«Մասնավորապես՝ ամենաարդիական խնդիրը գյուղացիական տնտեսությունների համար մնում էին բանկերի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Խոսքը վերաբերում է վարկերի հետագա մարման կապակցությամբ առաջացող հնարավոր խնդիրներին։ Վերջին 25—30 օրերի ընթացքում արդեն իսկ Կենտրոնական բանկի օժանդակությամբ համապատասխան վարկային կազմակերպությունները եւ բանկերը, մասնավորապես՝«Կրդեիտ Ագրիկոլ» բանկը, մոտ 2 մլրդ 400 մլն դրամի վարկեր են հատկացրել գյուղացիական տնտեսություններին, որոնց թիվն այս պահի դրությամբ կազմում է մոտավորապես 2300 տնտեսություն»,–ասաց Ա. Գեւորգյանը։
Ամենահուզող խնդիրը տոկոսադրույքներն են գյուղացիական տնտեսությունների համար։ Նա պարզաբանեց, որ նոր տրվող վարկերը սուբսիդավորվող են, այսինքն՝ բոլոր վարկերը վերաձեւակերպվում են, ժամկետները երկարաձգվում են։ Արդյունքում՝ 6 ամիս արտոնյալ ժամկետ եւ 14 տոկոս դրամային վարկ է սահմանվում, որից 4 տոկոսը պետությունը սուբսիդավորելու է, եւ գյուղացիական տնտեսությունները նոր վարկային պարտավորությունները ստանձնելու են տարեկան 10 տոկոս դրույքաչափով. «Այն թիվը, որ ես քիչ առաջ հնչեցրեցի, ընդամենը մոտ մեկ երրորդն է այն գյուղացիական տնտեսությունների, որոնք դեռեւս պետք է բանկերի հետ աշխատեն եւ վերաձեւակերպեն իրենց վարկային պարտավորությունները։ Խնդիրների երկրորդ խումբը, որ լուծում է ստացել, անմիջական օժանդակություն է գյուղացիական տնտեսություններին։ Այդ իմաստով մի քանի ուղղություններով են աշխատանքներ իրականացվել եւ իրականացվում։ Նախ՝ պետությունը պարտավորություն է ստանձնել 50 տոկոսի չափով փոխհատուցելու ոռոգման ջրի ծախսերը այս ոռոգման սեզոնին։ Խոստացել ենք նաեւ 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկի հետ կապված այն ծախսերը, որոնք գյուղացիական տնտեսությունները կարող են ունենալ»։
ՀՀ տարածքային կառավարման նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրականացվում է օժանդակության ծրագիր այն գյուղացիական տնտեսությունների համար, որոնք ցանկություն են ունեցել բանջարաբոստանային կուլտուրաներով զբաղվել այս սեզոնին։ Նրանց 84 մլն դրամի սերմեր են հատկացվել։ Ընդհանուր առմամբ, վերոնշյալ բոլոր միջոցառումները կազմել են մոտ 800 մլն դրամ։ 
Ա. Գեւորգյանը փաստեց, որ դրանք շարունակական են լինելու. «Այս տարի մենք նաեւ կփորձարկենք նոր ծրագիր Արմավիրի, Արարատի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում. դա գյուղացիական սեզոնային աշխատանքների աջակցության ծրագիրն է՝ մոտ 155—160 մլն դրամ արժեքով։ Համապատասխան տնտեսությունների ներկայացուցիչների հետ կկնքվեն պայմանագրեր, ինչը թույլ կտա իրենց, աշխատելով սեփական տուժած տնտեսությունում, ստանալ համապատասխան գումարներ, որոնք կուղղեն իրենց այգիները վերականգնելուն, պահպանելուն եւ համապատասխան գործառույթներով զբաղվելուն»։
Մյուս ուղղությունը, հատկապես հաշվի առնելով գարնան՝ շատ դեպքերում ոչ բարենպաստ պայմանները, հակակարկտային կայանքների տեղադրման խնդիրն է։ Այս տարի Արմավիրի մարզում 50 նոր հակակարկտային կայանքներ են տեղադրվել, Արարատի մարզում արդեն իսկ տեղադրվել են լրացուցիչ 18 հակակարկտային կայանքներ, ներկայումս ընթանում են դրանց փորձարկման եւ գործարկման հանձնելու գործընթացները։
«Հուսով եմ, որ դրանք իրենց էական նշանակությունը կունենան՝ գյուղացիների համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով։ Ընդհանուր առմամբ, այս մի քանի ուղղություններն են, որ շարունակական կլինեն։ Ամենաէականն այն է, որ այս աշխատանքները պետք է լինեն թափանցիկ, բոլորի համար հասանելի եւ հասկանալի։ Ուստի արդեն այսօրվանից, իմ ունեցած տեղեկություններով, համապատասխան մարզպետարաններն իրենց կայքէջերում տեղադրում են նաեւ ավագանիների կողմից հաստատված շահառուների ցուցակները, որոնք հասանելի կլինեն, եւ բոլորը կհասկանան, թե ով ինչի համար է ստանում օժանդակությունը»,–հավելեց փոխվարչապետը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 457 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024