ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 16:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 9 » Տնտեսական եւ քաղաքական կապերն ամրապնդվում են /Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Թուրքմենստանում է/
16:17
Տնտեսական եւ քաղաքական կապերն ամրապնդվում են /Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Թուրքմենստանում է/

Թուրքմենստանի նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները։ Ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Այնուհետեւ նախագահները ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ—թուրքմենական համատեղ հայտարարություն։ Իսկ հանդիպման արդյունքները ներկայացրել են համատեղ մամուլի ասուլիսում։
Սերժ Սարգսյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ եւ Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան։ Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում եւ Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել։ Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաեւ ծառ է տնկել։
Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 367 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024