Գլխավոր էջ » 2012»Փետրվար»14 » Վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է վեց ամսով
18:35
Վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է վեց ամսով
Գործողության
ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը
երկարացվել է 6 ամսով՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 30—ը։ Ինչպես
«Արմենպրեսին» տեղեկացրին ճանապարհային ոստիկանությունից, ավելորդ հերթերից
խուսափելու եւ պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից
ելնելով քաղաքացիներին խնդրվում է վարորդական վկայականների փոխանակումը
չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին։
Ժամկետի երկարաձգումը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 8—ին ՀՀ Ազգային
ժողովի կողմից ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության
ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ
կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։