ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 30 » Խորհրդարանում կգերիշխի հանդուրժողականությունը /Նորընտիր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից սպասելիքները մեծ են /
16:39
Խորհրդարանում կգերիշխի հանդուրժողականությունը /Նորընտիր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից սպասելիքները մեծ են /

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նրան հարազատ խմբակցությունից բացի սատարել էին նաեւ ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների անդամներից շատերը։ Մյուս թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը, իր ստացած երեք ձայնի առնչությամբ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չի՞ վիրավորվել ՀԱԿ խմբակցության վերաբերմունքից, ասաց. «ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, մենք յոթ պատգամավոր ենք հինգ կուսակցությունից։ Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա... չի կարելի նույնացնել ՀԱԿ ներկայացուցիչներին ՀԱԿ խմբակցության հետ»։
Բագրատյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ թեկնածությունը դնելը ճիշտ էր, բոյկոտելը՝ սխալ։ Այդ կարծիքին է նաեւ ԱԺ նորընտիր նախագահը։ «Պայքարողը մի փոքր պետք է մարտիկի կարգավիճակ ունենա եւ միշտ պայքարի։ Ու կարեւոր չէ՝ պայքարը հաղթանակով կվերջանա, թե ոչ։ Հրանտ Բագրատյանի քայլը դրական եմ գնահատում, քանի որ դա հնարավորություն տվեց ռեալ եւ բնական գործընթաց ապահովելու նաեւ քվեարկության ընթացքում»։ Գ. Սահակյանն ափսոսանք հայտնեց, որ միայն մեկ մրցակից ուներ, սակայն նշեց, որ բարձր է գնահատում Հրանտ Բագրատյանին։
Նա անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջադրմանն ու ինքնաբացարկին՝ նշելով, որ առաջիկայում իր ծրագրերում կօգտագործի Ռ. Հակոբյանի բարձրացրած հարցերը. «Խելացի միտքը բոլորի համար ընդունելի է»։
Գալուստ Սահակյանի վերաբերյալ գործընկերները դրական կարծիքներ հնչեցրին եւ համոզմունք հայտնեցին, որ նա կարող է խորհրդարանն ավելի լավը դարձնել։ Նրանք նաեւ իրենց հարգանքն արտահայտեցին պարտվող թեկնածու Հրանտ Բագրատյանի վերաբերյալ։
«Գալուստ Սահակյանը խորհրդարանական եւ քաղաքական աշխատանքի մեծ փորձ ունի եւ կարեւորագույն հատկանիշներ՝ խորհրդարանի ղեկավար լինելու համար,–կարծում է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը,–Ես խորին հարգանք ունեմ Գալուստ Սահակյանի նկատմամբ, ով իմ ավագ ընկերն է եւ իմ ավագ գործընկերը»։ Շարմազանովի համոզմամբ, Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Հայաստանը հանդուրժողական խորհրդարան կունենա։ ԱԺ փոխնախագահը խոր հարգանք է տածում նաեւ Հրանտ Բագրատյանի նկատմամբ։ Ըստ Շարմազանովի, Հրանտ Բագրատյանը մեծ ճանապարհ անցած գործիչ է, ով իր ծառայություններն է մատուցել Հայաստանի Հանրապետությանը. «Ես կարծում եմ, որ թե՛ Գալուստ Սահակյանը, թե՛ Հրանտ Բագրատյանը քաղաքական դաշտում շատ անելիքներ ունեն»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանի կարծիքով՝ Գալուստ Սահակյանը շատ մեծ փորձառություն ունեցող, կիրթ քաղաքական գործիչ է։ Ավելին՝ նա վստահ է, որ Գալուստ Սահակյանը բոլոր հանրապետականների կողմից շատ ընդունված է։ «Իր փորձառությամբ, իր՝ կառավարման ունակություններով ու իր գիտելիքով բազմիցս իր հաջողությունը եւ մեր հաջողությունը ապացուցած քաղաքական գործիչ է»,– ասաց Մուրադյանը։ 
«Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի պաշտոնում կնպաստի խորհրդարանի աշխատանքի հաջողությանը,–կարծում է ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Տաճատ Վարդապետյանը։–Ես ծանոթ եմ Գալուստ Սահակյանի խորհրդարանական աշխատանքին, նրա քաղաքական գործունեությանը եւ կարող եմ ասել, որ նա կնպաստի խորհրդարանի աշխատանքի արդյունավետությանը եւ արժանիորեն կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում»։
Գալուստ Սահակյանի ընտրության մասին երեկ տեսակետ է հայտնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Գալուստ Սահակյանը Հայաստանի պառլամենտարիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից է։ Նրա տեսակետները կարելի է սիրել կամ չսիրել, ընդունել կամ չընդունել, բայց նա պայծառ երեւույթ է Հայաստանի օրենսդիր կյանքում։ Այն, որ նա ունի հսկայական ավանդ հայկական պառլամենտարիզմի զարգացման գործում՝ աներկբա է»։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հպարտանում է նաեւ Հրանտ Բագրատյանով. «Նա ոչ միայն ակտիվ քաղաքական գործիչ է, այլեւ շատ կայացած անձնավորություն, որը ունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կմաղթեի, որ քաղաքական ինքնուրույն որոշումների կայացումը Հրանտ Բագրատյանը կարողանար տարածել նաեւ իր որոշ այլ գործընկերների վրա, որոնք ավելի խմբակային գործողությունների կողմնակիցներ են։ Հրանտ Բագրատյանը խիզախ քաղաքական գործիչ է, ուրախ եմ, որ նման պառլամենտական ունենք։ Իհարկե, եթե լինեի պատգամավոր, կընտրեի Գալուստ Սահակյանին, բայց մի քանի բարի խոսք կասեի Բագրատյանի մասին, որին բարձր եմ գնահատում նաեւ որպես դասախոս»։
ԱԺ խոսնակի ընտրություններին անդրադարձել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։ Նրա խոսքով, ոչ իշխանական ուժերն այս անգամ եւս կորցրին միասնաբար հանդես գալու հնարավորությունը. «Ընդդիմադիր դաշտն ուներ հնարավորություն՝ փորձել հանդես գալու մեկ միասնական ճակատով, խոսքը խոսնակի ընտրությունների մասին է։ Եվ մենք տեսնում ենք, որ դա կամ չհաջողվեց, կամ՝ ցանկություն ի հայտ չեկավ։ Ավելին՝ Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումը անակնկալ էր որոշ ուժերի համար, որը եւս ցույց տվեց՝ ընդդիմադիր դաշտում արդեն բաժանում կա»։
Իսկ թե ով կզբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, դեռեւս հայտնի չէ. քննարկում չի եղել։ «Անկախ ամեն ինչից, ես շահագրգռված եմ, որ ՀՀԿ—ն էլ ավելի արդյունավետ աշխատի»,–ասաց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ԱԺ նախագահ դառնալուց հետո համատեղի երկու պաշտոնները։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 455 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024