ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 28 » Խոսքը տարիների մասին չէ /Հայաստան—ԵՄ բանակցություններ՝ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ/
17:52
Խոսքը տարիների մասին չէ /Հայաստան—ԵՄ բանակցություններ՝ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ/
Հայաստանը նկատելի քայլերով մոտենում է Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի կնքմանը, ինչի կապակցությամբ երեկ Երեւանում սկսվեցին բանակցությունները։
Բանակցություններում Եվրոպական միությունը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովը, Հայաստանի կառավարությունը՝ արտաքին գործերի նախարարությունը։
Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը սահմանում են վիզաների համար գանձվող ավելի ցածր վճարներ բոլոր քաղաքացիների համար, վճարների վերացում որոշ քաղաքացիների համար, դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ, օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ, որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում, դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում եւ ավելի լավ շարժունակություն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում։
ՀՀ ԱԳ փոխնախարար, հայկական կողմից բանակցող Զոհրաբ Մնացականյանը լրագրողների առջեւ հայտարարեց, որ վիզաների եւ ռեադմիսիայի համաձայնագրերն առանձին համաձայնագրեր են. առաջինը կարգավորում է վիզաների դյուրացման ռեժիմը՝ դյուրացված փաստաթղթեր, գնային նոր քաղաքականության մշակում, դյուրացված համակարգից օգտվող համապատասխան խմբերի մատնանշում եւ այլն, ռեադմիսիայի համաձայնագիրը կարգավորում է ՀՀ—ում եւ ԵՄ երկրներում գտնվող ոչ լեգալ քաղաքացիներին լեգալ դաշտ բերելու հարցերը։
«Այս գործընթացի նշանակությունը չափազանց կարեւոր է. այն շատ սպասված էր Հայաստանի կողմից եւ մեծ ուշադրություն է առաջացնում հասարակության մեջ»,—ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ գործընթացն ունի նաեւ քաղաքական նշանակություն, այն է՝ Հայաստանը տարբեր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսության եւ հարաբերության մեջ է ԵՄ—ի հետ։
Ինչ վերաբերում է համաձայնագրերի կնքման ժամկետներին, ապա փոխնախարարն ասաց, որ առկա է փորձ, ցանկություն, վճռականություն. «Մենք չենք խոսում տարիների մասին»։ Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն միաժամանակ։
Զ. Մնացականյանը նաեւ նշեց՝ բանակցությունների գործընթացում Հայաստանի թիմը մոբիլիզացված է, աշխատանքներում ներգրավված են համապատասխան գերատեսչությունները։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան բարձրաձայնեց, որ այսպիսով հաստատվեց երկու կողմերի միտումը՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների եւ համաձայնագրի կնքման ուղղությամբ, ինչը, ըստ նրա, եւս մեկ զարգացող իրադարձություն է Հայաստան—ԵՄ հարաբերություններում։
Անդրադառնալով հարցին, թե ինչ նշանակություն կարող են ունենալ Հայաստանում սպասվող ընտրություններն այդ բանակցությունների վրա, Զ. Մնացականյանն ասաց. «Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների հիմքը համընդհանուր արժեքային համակարգն է, որի տարածողը նաեւ մենք ենք։ Մենք ունենք այդ հանձնառությունը ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ, եւ ընտրություններն այդ սյուներից մեկն են։ Վստահ եմ՝ Եվրամիության հետ մեր օրակարգը կունենա բնականոն զարգացում»։
ԵՄ ներկայացուցիչն էլ հիշեցրեց, որ ԵՄ—ն միշտ ասել է, որ սպասվող ընտրությունները դիտարկվելու են իբրեւ թեստ, սակայն պետք չէ դրանք կապել համաձայնագրերի հետ. կապելը, ըստ նրա, սպեկուլյատիվ բնույթ է կրում։
Հիշեցնենք, որ առ այսօր ԵՄ—ն վիզաների հեշտացման համաձայնագրեր է կնքել ինը ոչ ԵՄ անդամ երկրների հետ, որոնցից երեքը «Արեւելյան գործընկերության» երկրներն են՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 517 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024