ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 9 » Ընդդեմ «Իսլամական խալիֆայության» /Համախմբվում են տարածաշրջանային եւ միջազգային ուժերը/
16:07
Ընդդեմ «Իսլամական խալիֆայության» /Համախմբվում են տարածաշրջանային եւ միջազգային ուժերը/

«Ալ Կայիդայից» ավելի ծայրահեղական ու դաժան ԴԱԻՇ (ISIS) խմբավորումը 2014թ. հունիսի 29—ին Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում հիմնադրել է «Իսլամական խալիֆայություն»՝ խալիֆ հռչակելով կազմակերպության առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիին, ինչից հետո «Ալ Կայիդան» եւս ենթարկվել է նրան։ Սակայն կարճ ժամանակից հետո վերջինս սկսել է կրկին ինքնուրույն գործել։ 
«Խալիֆայության բանակում» կռվում են ոչ միայն մեծ թվով իսլամական երկրներում նրանց կողմնակիցները, այլեւ կամավորներ արեւմտյան երկրներից։ Այլ կերպ ասած՝ «Խալիֆայությունը» ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանում Արեւմուտքի շահերի, այլեւ ինչպես իսլամական, այնպես էլ արեւմտյան երկրների անվտանգության համար։ Քանզի այդ երկրներից զգալի թվով երիտասարդներ են զինվորագրվել «Խալիֆայությանը», որոնց մի մասը նոր իսլամ ընդունածներ են։ 
Ահավասիկ, օրերս գերմանական ԶԼՄ—ներում լուրջ քննարկման առարկա է դարձել ծայրահեղական սալաֆիականների Սվեն Լաոյի եւ Պիտեր Ֆուգելի առաջնորդությամբ Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ձեւաորված «Շարիաթի ոստիկանությունը», որի անդամները շրջելով քաղաքում, թերեւս առայժմ առանց բռնություն գործադրելու, մարդկանց եւ մասնավորապես երիտասարդներին կոչ են անում հրաժարվել շարիաթին հակասող արարքներից։
Ստեղծված իրավիճակում Իրաքում ու Սիրիայում «խալի ֆայության» ուժերի դեմ երկարատեւ պայքարի հարցը դարձավ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի օրակարգի գլխավոր հարցերից, որտեղ ԱՄՆ—ի կողմից բարձրացված միջազգային կոալիցիա ձեւավորվելու մասին առաջարկը հավանության արժանացավ եւ 10 երկիր պատրաստակամություն հայտնեց կոալիցիայի մաս կազմելու՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Դանիա, Լեհաստան, Իտալիա, Ավստրալիա, Կանադա եւ Թուրքիա։ Կոալիցիայում միակ մահմեդական երկիր Թուրքիայի դերը, ըստ «Ռոյթերս» գործակալության, սահմանափակվելու է «Խալիֆայության» ուժերի համալրումը Թուրքիայի տարածքով սահմանափակելով, որտեղից Սիրիա եւ Իրաք են ներթափանցում կամավորներ տարբեր երկրներից։ Հանգամանք, որը պատճառաբանվում է Մոսուլը գրավելու ժամանակ 46 թուրք դիվանագետներին ԴԱԻՇ—ի կողմից պատանդ վերցնելով, քանզի հակառակ դեպքում նրանց կյանքը վտանգի կենթարկվի։ Բայց սա ավելի շուտ պատրվակ է, որպեսզի Անկարան ակտիվ մասնակցություն չցուցաբերի պայքարին, որովհետեւ Թուրքիան այդ ուժի ձեւավորման հարցում լուրջ դերակատարություն է ունեցել։ Դրանում ոչ միայն Անկարային մեղադրում են իշխանության ընդդիմադիր ուժերը, այլեւ խոստովանել են դաիշական որոշ առաջնորդներ։ Հետեւաբար, եթե Թուրքիան գործուն մասնակցություն ունենա պայքարում, ապա «Խալիֆայության» ուժերը ոչ միայն իրենց հարձակումների թիրախ կդարձնեն նաեւ այդ երկիրը, այլեւ նրանց միջեւ համագործակցության նոր մանրամասները կբացահայտվեն, ինչը բնավ էլ ձեռնտու չէ Անկարային, որն առ այսօր դաիշականներին ահաբեկչական խմբավորում չի համարում։ 
Ավելին, Թուրքիայի ու Ադրբեջանի լռությունը թուրքմենաբնակ Ամերլի քաղաքի շարջափակման առնչությամբ արժանացել է իրանցի որոշ հոգեւորականների խիստ քննադատությանը։ Օգոստոսին Իրանի Արդաբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլա Ամելին հայտարարել է, որ չնայած ՄԱԿ—ը նախազգուշացրել էր Ամերլիում մարդկային ահավոր ողբերգության մասին, սակայն Թուրքիան շարունակեց լռել՝ դաշնակից դաիշականներին հնարավորություն ընձեռելով ոչնչացնել շիա թուրքմեններին, որոնք խոսում են Ադրբեջանի բարբառով։ Ապա նա եզրակացրել է, որ Թուրքիան իր ցեղակիցներին պաշտպանելու հարցը օգտագործում է սեփական շահերի թելադրանքով, եւ որ ներկա իշխանությունները շարունակում են Թուրգութ Օզալի քաղաքականությունը, ով 1990թ. հունվարի 20—ին Բաքվում խորհրդային բանակի գործողությունների մասին նշել է, թե դրանք շիա են, եւ նրանց ոչնչացումը իրենց մտավախություն չի պատճառում։ Նա շեշտել է, որ Իրաքի հյուսիսում դաիշականների սանձահարման հարցում իրականում լուրջ դերակատարություն է ունեցել Իրանը։
Հատկանշական է նաեւ, որ Թեհրանը եւս խիստ կարեւորում է ընդդեմ ահաբեկչական այդ խմբավորման միջազգային ուժերի համախմբումը, ինչը ողջունել է Արեւմուտքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, նշելով, որ այն սպառնում է ողջ տարածաշրջանին։ Կահիրեում տեղի է ունեցել Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարների համաժողով, որի օրակարգի գլխավոր հարցը «Խալիֆայության» ուժերի դեմ պայքարն էր, որտեղ որոշում է ընդունվել՝ միջազգային ուժերի ձեւավորված կոլիցիայի հետ համագործակցել այդ հարցում, սակայն ռազմական գործողություններին մասնակցելու հարցը, կարելի է ասել, բաց է մնում։ Համաժողովը պաշտպանել է նաեւ դաիշականների վերաբերյալ ՄԱԿ—ի բանաեւը, որը պահանջում է թույլ չտալ «Խալիֆայության» ուժերի համալրումը այլ երկրներից եւ խիստ արգելափակել նրանց ու ծայրահեղական այլ խմբերին ֆինանսական ու ռազմական օգնություն հասցնելու ուղիներն Իրաքում եւ Սիրիայում։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւս սեպտեմբերի 7—ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, թե Միջին Արեւելքի գերխնդիրը «Խալիֆայությունն» է եւ ոչ թե սունի—շիա հակասությունները, ընդգծելով, որ սունի պետությունների համար հենց դաիշականներն են խնդիր, ոչ թե Իրանը։ Միաժամանակ նա բացառել է Միացյալ Նահանգների ցամաքային ուժերի մասնակցությունը պայքարին։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
 

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 490 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024