Ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ)։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաեւ սեպտեմբերի 4—ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ։
***
Մինչ այդ Ջեյմս Ուորլիքին ընդունել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Զրուցակիցները, ի թիվս քննարկված այլ հարցերի, կարեւորել են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։