ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 07:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » 101 դիմում ԿԸՀ—ում /Այսօր ԱԺ պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի վերջին օրն է/
16:42
101 դիմում ԿԸՀ—ում /Այսօր ԱԺ պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի վերջին օրն է/

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6—ի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին ԿԸՀ–ից տեղեկացրել են, որ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 25—ը՝ 18։00։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 24—ի ժամը 18.00–ի դրությամբ ստացել է 101 ինքնաբացարկի դիմում։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նրանցից 28—ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, 67—ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն «Ա1+»—ի հետ զրույցում նշել է, որ ինքնաբացարկ ներկայացրած ԲՀԿ—ականների թվում են՝ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Արթուր Թամրազյանը, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը եւ ուրիշներ։
Երեկ Հայ ազգային կոնգերսի համամասնական ցուցակի 4 թեկնածուներ ԱԺ պատգամավորներ դառնալու համար ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բանն այն է, որ 2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ՀԱԿ անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը դարձել են Երեւանի ավագանու անդամներ։ Թեեւ 2009թ. ՀԱԿ—ը հրաժարվել էր ավագանու նիստերին մասնակցելուց, սակայն ԿԸՀ դիմում չէր ներկայացրել։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը բացատրել է. «Իրենց տեղյակ ենք պահել, որ պետք է հրաժարվել ավագանու մանդատից, որպեսզի ստանան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ, որովհետեւ սրանք անհամատեղելի պաշտոններ են»։
Ի դեպ, երեկ ավագանու անդամության մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը «Ժառանգության» միասնական ցուցակի 2—րդ հորիզոնականում է, կդառնա ԱԺ պատգամավոր։
ԿԸՀ—ն մինչ այժմ ստացել էր ինքնաբացարկի դիմումներ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ—ական Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 497 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024