ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 12.11.2019, 00:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 31 » 46–ը՝ առաջին անգամ օրենսդիրի կարգավիճակում /Հին կազմը կիսով չափ դուրս մնաց հինգերորդ գումարման խորհրդարանից/
10:33
46–ը՝ առաջին անգամ օրենսդիրի կարգավիճակում /Հին կազմը կիսով չափ դուրս մնաց հինգերորդ գումարման խորհրդարանից/

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց եւ հաստատեց այն անձանց անունները, ովքեր երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ կստանան։ Քանի որ նոր գումարման խորհրդարանի կազմն արդեն իսկ հայտնի է, կարելի է նաեւ համեմատություններ անցկացնել լիազորություններն ավարտող գումարման Ազգային ժողովի հետ։

Այսպես, առաջին իրողությունն այն է, որ գործող խորհրդարանի պատգամավորների մոտ կեսը՝ 62 հոգի, նոր գումարման խորհրդարանում չի լինի։ Պատգամավորությանը հրաժեշտ կտան, մասնավորապես, Աբրահամյան երեք եղբայրները՝ Արմենը, Գագիկը, Սերյոժան, Վարդանյան Միքայելն ու Կարենը։
ՀՀԿ խմբակցության անդամներ Հարություն Փամբուկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մխիթար Վարագյանը, Սամվել Սարգսյանը, Լեւոն Սարգսյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արմեն Պուրտոյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Ղազարյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Տիգրան Արզաքանցյանը, Միշա Ստեփանյանը, Հայկ Սանոսյանը, Հովհաննես Սահակյանը, Սուրիկ Պողոսյանը, Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը, Վազգեն Կարախանյանը, Համլետ Զաքարյանը, Արտյոմ Ղուկասյանը նույնպես նոր խորհրդարանում չեն լինի։
Մյուս խմբակցություններից ԱԺ նոր կազմում չեն ընդգրկվել ԲՀԿ—ից՝ Արսեն Ավագյանը, Վարդան Բոստանջյանը, Գոհար Ենոքյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Արամ Սաֆարյանը, Հրանտ Մադաթյանը, Վերսանդ Հակոբյանը, Ռոբերտ Թովմասյանը, Աշոտ Տոնոյանը, Ռոբերտ Զաքարյանը, Վաչագան Խուրշուդյանը, Մխիթար Հարությունյանը, ՕԵԿ—ից՝ Հովհաննես Մարգարյանը, Խաչիկ Պետրոսյանը, Գագիկ Բաղդասարյանը, Մարզպետունի Մանուկյանը, ՀՅԴ—ից՝ Ալվարդ Պետրոսյանը, Արթուր Աղաբեկյանը, Գագիկ Գեւորգյանը, Աշոտ Ափոյանը, Միքայել Մանուկյանը, Բագրատ Սարգսյանը, Ռուզաննա Առաքելյանը, Հրայր Կարապետյանը, Արա Նռանյանը, Արտյուշ Շահբազյանը, Լիլիթ Գալստյանը, «Ժառանգությունից»՝ Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, ինչպես նաեւ Վարդան Խաչատրյանը։ Չեն լինի նաեւ անկախ պատգամավորներ Արա Սիմոնյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Տիգրան Թորոսյանը։
Նշված 62 պատգամավորների փոխարեն ԱԺ կազմը համալրելու կգան նոր մարդիկ։ Ըստ որում, նրանցից ոչ բոլորն են միանգամայն նոր։ Բավականին թվով ընտրված պատգամավորներ նախկինում խորհրդարանական գործունեության փորձ ունեցել են։ Ազզգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը կհամալրեն նախկինում պատգամավորական գործունեության փորձ ունեցած Գագիկ Բեգլարյանը, Արտակ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Մուրադ Մուրադյանը, Մհեր Սեդրակյանը, Վահրամ Բաղդասարյանը, ինչպես նաեւ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը։ Նախկինում փորձ ունեցած պատգամավորներով կհամալրվեն նաեւ մյուս՝ ԲՀԿ (Գուրգեն Արսենյան, Վահե Հովհաննիսյան), ՀԱԿ (Ստեփան Դեմիրճյան, Արամ Մանուկյան), ՀՅԴ (Աղվան Վարդանյան), «Ժառանգություն» (Ռուբիկ Հակոբյան) եւ ՕԵԿ (Մհեր Շահգելդյան) խմբակցությունները։
Խորհրդարանի կազմից դուրս մնացած մյուս պատգամավորներին փոխարինելու են գալիս թվով 46 նոր գործիչներ, որոնք առաջին անգամ են լինելու օրենսդիրի կարգավիճակում։ Այդպիսով, ՀՀ հինգերորդ գումարման խորհրդարանի կազմը մոտ 35 տոկոսվ կհամալրվի նախկինում պատգամավորական գործունեություն չծավալած գործիչներով։ Ի դեպ, նրանց մեծ մասը երիտասարդներ են։ 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 255 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019