Նախնական հաշվարկով, ԱԺ-ի առաջին նիստը կլինի մայիսի 24-ին: Գործող
խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային
ժողովի առաջին նիստի գումարման պահին:”
Այսինքն, գործող պատգամվորները դեռ աշխատանքի մեջ են, նրանք լիազորություններ ունեն, այլ բան է, որ նիստ չեն գումարում”,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը:
Գործող օրենսդրությամբ ԱԺ-ի եւ Հայաստանի նախագահի ընտրություններից
հետո գործադիր մարմինը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր
կառավարություն: " Հնարավոր է, որ խորհրդարանը կառավարության կազմը նույնը
թողնի, ոչ մի փոփոխություն չարվի”,-ասաց ԱԺ պաշտոնյան:
Մեկ-երկու շաբաթում քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն. կազմելու են
արդյո՞ք կոալիցիա: Քաղաքագետներն արդեն "մեսիջներ” են ուղարկում, որ ՀՀԿ-ն
կոալիցիայի կարիք չունի, եւ գուցե եւ վերջինիս կողմից այս անգամ առաջարկ
չհնչի: Henaran.am-ի տեղեկություններով, սակայն կոալիցիա, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի:
Իսկ առաջիկայում թեժանալու են խոսակցությունները, թե ովքեր են լինելու
նոր կառավարությունում: Ինչպես նաեւ օրակարգում համամասնական ցուցակում
ընգրկված թեկնածուների "ճակատագիրն” է: