ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 5 » «Անկեղծ» ընտրողների ամենամեծ բանակով
10:50
«Անկեղծ» ընտրողների ամենամեծ բանակով

ՀԱԿ—ը չի բացառում իր մասնակցությունն «իրական» կոալիցիայում
10 մարզ եւ 40 հանրահավաք. Հայ ազգային կոնգրեսն ամփոփում է անցած քարոզարշավն ու վճռականության կոչ անում քաղաքացիներին։
Երեկ Ազատության հրապարակում ընդդիմադիր այս դաշինքի ներկայացուցիչները գնահատեցին նախընտրական իրավիճակը, խոսեցին արվածից եւ անելիքներից։
Արամ Մանուկյանն իր խոսքում փաստեց, որ իրենց արշավը քարոզչության կեսերին նոր թափ հավաքեց. «Ապրի Հայաստանի քաղաքացին, ով որոշում է իր ճակատագիրը. մայիսի 6—ը մեր քաղաքացիների հաղթանակի օրն է։ Ապրի հայ ժողովուրդը, ապրի Հայ ազգային կոնգրեսը, ապրի ընդդիմությունը»։
Հրանտ Բագրատյանը խոսեց տնտեսական հարցերից, մասնավորապես, որ մոնոպոլիզացիան հասել է «ահավոր» աստիճանի. «Մեր այցելությունների ընթացքում տեսանք սարսափելի երեւույթներ՝ աղքատ ժողովուրդ...»։ 
Նա կոչ արեց քաղաքացիներին մեկ մարդու պես ձայնը տալ ՀԱԿ—ին։
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ձեւավորվելու է նոր կառավարություն, ինչը մեծացնում եւ կրկնապատկում է խորհրդարանական ընտրությունների դերը. «Միանշանակ եւ աներկբա է, որ ՀԱԿ—ը անկեղծ ընտրողների ամենամեծ բանակն ունի»։
Նա խոսեց հայտնի «30 վայրկյանանոց հեղափոխության» ուղերձից եւ կառավարություն կազմելու դեպքում իրենց առաջնահերթ գործողություններից. «Հայ ազգային կոնգրեսը երկար տարիներ պայքարել է, զրկանքներ է ունեցել եւ այդքանից հետո իրավունք ունի քաղաքացիներից ակնկալել եւ ստանալ 30 վայրկյան»։
Լեւոն Զուրաբյանը գնահատեց, որ իրենց քարոզչության արդյունքում երկրում արմատապես փոխվել է քաղաքական մթնոլորտը, իրենց հաջողվել է վերադարձնել մարդկանց հույսը. «Կան բոլոր նախադրյալները հաղթանակի համար. մնացածը կախված է ձեր վճռականությունից»։
«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին խնդրում եմ ընտրության գնալուց առաջ մտածել՝ ուր, ինչու եւ ինչ նպատակով եք գնում... Եթե գնում եք ընտրելու, որովհետեւ զգում ու գիտակցում եք, որ հայրենիքը պետք է կառուցել ու պաշտպանել ու դուք եք լինելու կառուցողն էլ, պաշտպանողն էլ, ուրեմն ո՛չ մի ընտրակաշառք, ո՛չ մի երկմտանք. ձեր ձայնը ձեր խիղճն է, ձեր խիղճը չի վաճառվում»,–իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանն էլ ներկայացրեց ավարտին մոտեցող ընտրարշավի վերաբերյալ իր նախնական նկատառումները։
Նա շեշտեց, որ Հայաստանի բոլոր մարզերում անցկացված զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ու հանդիպումների շնորհիվ Հայ ազգային կոնգրեսին եւ որոշ այլ քաղաքական ուժերի հաջողվեց ժողովրդին հանել թմբիրից եւ զգալիորեն հաղթահարել երկրում տիրող վախի մթնոլորտը, ինչին, ըստ նրա, մեծապես նպաստեց նաեւ ընդդիմության կողմից հեռուստատեսությամբ ակտիվ քարոզչություն վարելու ընձեռված հնարավորությունը. «Ընտրարշավը բացահայտեց եւս մի կարեւոր իրողություն. այն է՝ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի չարաբաստիկ դրույթներից մեկի հակասահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան ներկայացրած նրանց համատեղ հայցադիմումը»։
Նա ասաց, որ այդ ուժերի համագործակցության շնորհիվ ստեղծվել է ընտրությունների օրինականության վերահսկման իր նախադեպը չունեցող մի արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի է էապես փոխելու ընտրությունների որակը. «Թյուրիմացության տեղիք չտալու նպատակով հարկ է նշել, որ ակնկալելով, անշուշտ, իր գործընկերների աջակցությունը ընտրախախտումների արձանագրման եւ կանխման հարցում, նշված ուժերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջին հերթին պայքարելու է իր ստացած քվեները պահելու համար»։
Լ. Տեր—Պետրոսյանը, սակայն, ընտրարշավի ամենանշանակալի արդյունքն է համարում նախագահի ընտրության համեմատ խորհրդարանական ընտրությունների պակաս կարեւորության կարծրատիպի կոտրումը. «Կարծում եմ, իրական փոփոխությունների կողմնակիցների ջանքերի շնորհիվ այս կարեւորագույն գաղափարը կամ ճշմարտությունը վերջապես հասցվել է հասարակության ամենալայն շերտերին, ինչի ակնհայտ վկայությունն է այն հանգամանքը, որ ժողովրդի հետաքրքրությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, համենայն դեպս, անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ժամանակն է գիտակցել, որ ընտրությունների ելքը կախված է ողջ հասարակության ակտիվ մասնակցությունից, որովհետեւ, ինքնըստինքյան, հասկանալի է, որ որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ավելի դժվար կլինի ընտրությունների կեղծումը...»։
Լ. Տեր—Պետրոսյանը մեկնաբանեց, որ ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային ժողովում կարող է ձեւավորվել նոր, «իրական» կոալիցիա։ Հայ ազգային կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունն իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ։
«Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու եւ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6—ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ—տնտեսական վիճակի բարելավման եւ արժանապատիվ կյանքի վերահաստատման համար»,–ասաց Կոնգրեսի առաջնորդը։
Նա ուզում է նաեւ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի «օբյեկտիվ ու սկզբունքային» գնահատական կտան ընտրություններին։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 622 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024