ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » Առանց անակնկալների /Միջազգային մամուլը անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին/
14:36
Առանց անակնկալների /Միջազգային մամուլը անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին/
Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։
«Chicago Tribune» պարբերականը գրում է, որ շատ քվեարկողներ եւ կուսակցության առաջնորդներ հույսով են լցված, որ ընտրությունները ուղենիշ կդառնան երկրում ժողովրդավարության համար։ Պարբերականը նաեւ շեշտում է խորհրդարանական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության հաղթանակի մասին՝ անդրադառնալով տեղամասերի արդյունքներով խորհրդարան անցած մյուս կուսակցություններին։
«Reuters»—ը նշում է, որ շատերի կարծիքով այս ընտրությունները՝ համեմատած 2007–ի եւ 2008—ի ընտրությունների հետ, կարող են «դարակազմիկ» համարվել՝ միաժամանակ ընդգծելով նաեւ թեթեւ խախտումները։ Մասնավորապես նշվում է, որ ընտրություններում չի եղել բռնություն, ինչը քաջալերող է այն ժողովրդի համար, ով ցանկանում է կայունություն, որպեսզի զարգացնի իննսունականներից Ադրբեջանի հետ պատերազմելու եւ 2008—2009թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի արդյունքում քայքայված տնտեսությունը։ Նաեւ ասվում է, որ սոցիալական խնդիրները եւ տնտեսական ծրագրերը կուսակցությունների քարոզարշավների հիմնական ուղղությունն են եղել, եւ նաեւ այն, որ քարոզարշավը Հայաստանում՝ «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից երկրում», շատ ակտիվ է ընթացել։ «Կուսակցությունների տնտեսական ծրագրերը միմյանցից շատ տարբեր չէին. բոլորում նշվում էր երկրի տնտեսության զարգացման եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակելու մասին»։
Ռուսական «Ria.ru»—ն անդրադառնում է ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին։ «ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ստացել է 62 հաղորդում ընտրախախտումների վերաբերյալ։ Այս առիթով՝ 3 քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունը նաեւ հետաքննում է 43 հաղորդում ԶԼՄ—ներում եւ համացանցում կասկածելի խախտումների վերաբերյալ»,–գրում է «Ria.ru»—ն։
«Argumenti.ru»—ն գրում է, որ դիտորդները լավ տպավորություն են ստացել Հայաստանի ընտրություններից։ Այս մասին կայքի թղթակցին Երեւանում ասել է Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ Սվետլանա Պիշչը։ Մասնավորապես այն տեղամասերում, որտեղ նա եղել է, խախտումներ չեն արձանագրվել։
Հիմնականում, ըստ Ս. Պիշչի, ընտրությունները անցել են նորմալ, հանգիստ պայմաններում։
Ռուսական «Ռոսբլատը» գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական գործերի մասին՝ նշելով, որ նրանց կողմից նախընտրական կաշառքներ տալու դեպքեր են գրանցվել։
BBC—ն գրում է, որ հայերը նոր խորհրդարան են ընտրում, իշխանություններն էլ հույս ունեն խուսափել 2008թ. կրկնությունից։ BBC—ն գրում է, որ ընդդիմադիր ուժերը ահազանգել են բազմաթիվ խախտումների մասին։
«Public Broadcasting»—ն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների քվեարկություններին ներկա գտնված ԵԱՀԿ ավելի քան 300 միջազգային դիտորդներին, ովքեր անցկացրել են դիտորդական առաքելություն ընտրությունների ընթացքում։ Պարբերականը որպես քվեարկության հիմնական խնդիր մեջբերում է անձնագրերում թանաքի ցնդելու հետ կապված հարցը։
Ռուսական NTV հետուստաընկերության տեսանյութն անդրադարձ է կատարել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններում առաջատարն է Հանրապետական կուսակցությունը, որին հաջորդում է «Բարգավաճ Հայաստանը»։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, որոնց թղթակիցներից մի քանիսը Երեւանում հետեւել են ընտրությունների ընթացքին։
Թուրքական «Cumhuriyet»–ի թղթակիցը գրում է, թե սպասվում է, որ այս ընտրություններում հաղթող է դառնալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որին կհետեւի բազկամարտի նախկին չեմպիոն, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը մտնելու է խորհրդարան։ Սպասվում է, որ խորհրդարան է անցնելու նաեւ Դաշնակցությունը»,– նշում է «Cumhuriyet»—ը՝ հավելելով, որ Հայաստանի ընտրությունների արդյունքներում անակնկալներ չեն սպասվում։
Իսկ ադրբեջանական մամուլն էլ, ինչպես միշտ, փորձում է ստվերել ընտրությունները։ Նշելով, որ այս ընտրությունները ավելի «կամայական եւ կեղտոտ» են եղել, քան նախորդները։ «Հայաստանը թեպետ ցանկանում է ստեղծել փոփոխությունների պատրանք, բայց ոչինչ էլ չի փոխվում»,–ասված է ադրբեջանական կայքերից մեկում։
ՀՀ—ում խորհրդարանական ընտրությունների մասին գրել է նաեւ չինական պետական «Xinhua» գործակալությունը՝ «Հայերն այսօր խորհրդարան են ընտրում» վերտառությամբ հոդվածով։
«Հիմնական պայքարն ընթանում է նախագահ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, որը գլխավորում է գործարար Գագիկ Ծառուկյանը»։
Նախագահ Սարգսյանը, ով քվեարկել է Երեւանի տեղամասերից մեկում, լրագրողներին ասել է, թե հուսով է, որ «այսօր, վաղը եւ հաջորդ օրը ամեն ինչ հանգիստ կլինի, օրենքներին համապատասխան»,–գրում է «Xinhua»—ն։
Աղբյուրը նշում է, թե քարոզարշավն ընթացել է սոցիալական եւ տնտեսական խնդիրների շուրջ։
«Xinhua»—ն ներկայացնում է 70—ամյա հայ կնոջ խոսքերը, ով նշել է, թե քվեարկել է լավ տնտեսության համար եւ հաջորդ հնգամյակին նայում է լավատեսությամբ։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է արաբական «Al Jazeera»—ն։ «Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաղթում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանին»,– ասվում է հոդվածում։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024