ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 13:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » Այս ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.
17:59
Այս ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.

Այս ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը. ՀՅԴ

Ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք նոր քաղաքական ու բարոյական փորձությունն էին մեր պետականության և ժողովրդի համար։
ՀՅ Դաշնակցությունը հանրությանը ներկայացավ ընտրական հստակ ծրագրով, որի կենսագործման դեպքում բոլորս կապրեինք որակապես այլ երկրում։ Մենք հրապարակային աշխույժ քարոզարշավ անցկացրեցինք, մեր մոտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին ՀՅ Դաշնակցության օգտին։
Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրավորված էին և տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին և նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ. նախ և առաջ ի հաշիվ պետական և վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների։ Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։
Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված, իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի և ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:
Սա նաև նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել։
ՀՅ Դաշնակցությունը, որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձևակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչև ամբողջական իշխանափոխություն:
Վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր անկախ պետության մեջ հաղթանակելու են Ազատությունը, Արդարությունը, Դաշնակցությունը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմին:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024