ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » ԲՀԿ—ն կոալիցիայի մաս չի կազմի /Բայց կունենա կառուցողական դերակատարություն/
16:41
ԲՀԿ—ն կոալիցիայի մաս չի կազմի /Բայց կունենա կառուցողական դերակատարություն/

Վերջին շրջանում ամենաքննարկվող քաղաքական հարցը, թե, արդյոք, ԲՀԿ—ն կդառնա՞ կոալիցիայի անդամ, թե՞ ոչ, երեկ ստացավ իր պատասխանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր, մասնավորապես, ասված է.
«Ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ—ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն։ Ելնելով վերը նշյալից՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը։
ԲՀԿ—ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում։ Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական—քաղաքական կյանքում։
Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը՝ ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»։
Եվ այսպես, ԲՀԿ—ն կոալիցիայի մաս չի կազմում։ Այս կապակցությամբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլի մեկնաբանությունը տեսանելի է հայտարարության մեջ։ Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է, եւ այլեւս ավելացնելու ոչինչ չկա։ 
Սակայն կոալիցիա չմտնելը չի նշանակում, որ կուսակցությունը տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ։ «Մենք ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր դաշտում ենք, մենք այն դաշտում ենք, որտեղ ժողովուրդն է»,–ասաց Ն. Զոհրաբյանը եւ հավելեց, որ իրենք պատրաստ են այդ ճանապարհին համագործակցել ցանկացած ուժի հետ, լինի դա ընդդիմադիր թե իշխանական։
Իսկ ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին ԲՀԿ—ից նախագահի թեկնածու առաջադրելուն, Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ապագային վերաբերող հարցերին չի պատասխանում։
Օրվա ընթացքում այս թեմային անդրադարձել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքագետներ։
ՀՅԴ անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ԲՀԿ—ի կոալիցիա չկազմելու դիրքորոշումը կազդի Հայաստանի ներքին կյանքի զարգացումների վրա։ Այն կազդի նաեւ մյուս կուսակցությունների հետագա դիրքորոշումների վրա։ Քանի որ ԲՀԿ—ն նախընտրական շրջանում հանդես էր գալիս որպես ընդդիմադիր, այսպիսի արդյունք սպասելի էր։ ԲՀԿ—ում կան մի շարք քաղաքական գործիչներ, որոնք իշխանամետ են, սակայն հինգշաբթին ուրբաթից շուտ եկավ։ Ըստ Հրայր Կարապետյանի՝ ԲՀԿ—ի հետագա դիրքորոշումը կախված է առաջիկա զարգացումներից. «Երկու տարբերակ կա՝ կամ ԲՀԿ—ն, չլինելով կոալիցիա, կպաշտպանի նախագահին, կամ էլ, չլինելով կոալիցիայում, չի պաշտպանի նախագահի թեկնածությունը»։
ՀԱԿ—ի անդամ Հրանտ Բագրատյանն էլ դժվարացել է ասել, թե ինչպես կանդրադառնա ԲՀԿ—ի այս քայլը Հայաստանի քաղաքական կյանքի վրա, բայց հավանական է համարել, որ այն ավելի հետաքրքիր դառնա։ ԲՀԿ—ի հետ ՀԱԿ—ի հետագա համագործակցության մասին խոսելը Հ. Բագրատյանը վաղ է համարում՝ ասելով, որ այդ մասին դաշինքը հայտարարություն կանի։
«ԲՀԿ—ն ռադիկալ ընդդիմություն չէ եւ չի կարող լինել»,–կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։ ԲՀԿ—ի կորիզը, ինչպես նաեւ կազմն ու ընտրազանգվածը ընդդիմադիր հայացքներ չունեն։ Իսկ իշխանականից ընդդիմադիր դաշտ անցում կատարելը ռիսկային է, քանի որ այդ դեպքում լուրջ փոփոխությունների կենթարկվեն ներկուսակցական հարաբերություններն ու ընտրազանգվածը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հայտարարության մեջ դեռ անորոշություն կա։ Ըստ նրա՝ անորոշ է մնում կառավարության պորտֆելների շուրջ որեւէ որոշում չկայացնելու պայմաններում։ «Եթե նրանց նախարարներն ընդհանրապես չեն մնում կառավարությունում, սա մի իրավիճակ է, եթե մնում են՝ այլ»,– ասել է Ա. Սարգսյանը։
Խոսելով ստեղծված իրավիճակում մինչեւ ընտրություններ ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին, Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում Հայաստանի հանրապետական կուսակցությունը «պետք է ամբողջովին իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ շատ արագ տեմպերով իրականացնի այնպիսի փոփոխություններ, որոնք կամրապնդեն իր դիրքերը, մանավանդ որ դրանք համապատասխանում են այն խոստումներին, որոնք կուսակցությունը տվել է նախընտրական շրջանում»։
Օրվա թեմայի շուրջ մեկնաբանություններ են արել նաեւ վերլուծաբանները։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դեպքերի նման զարգացման հեռանկարը չէր բացառել, բայց նաեւ չէր կանխատեսել, ասելով, որ չի պատկերացնում ԲՀԿ—ին՝ որպես ոչ իշխանական կուսակցություն։
Սուրեն Սուրենյանցը նաեւ չբացառեց, որ այս քայլի արդյունքում ԲՀԿ—ից կհեռանան մի շարք գործիչներ. նրանք, ովքեր իրենց չեն պատկերացնում իշխանական համակարգից դուրս։
Այնուհետ անդրադառնալով ներքաղաքական հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետը բացառեց, որ ինչպես ԲՀԿ—ն, այնպես էլ որեւէ այլ կուսակցություն կարող է իր անունը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշելով, որ այդ դեպքում տվյալ կուսակցության վարկանիշը կտրուկ անկում կարձանագրի։
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ—ն որպես նախագահի թեկնածու առաջադրի Վարդան Օսկանյանին, Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իր կարծիքով, դա նույնպես քիչ հավանական է։ Ըստ նրա՝ Վ. Օսկանյանը «իր պաշտոնում ձախողված» քաղաքական գործիչ է։
ԲՀԿ—ն կարող է ֆորմալ առումով չմտնել կոալիցիա, սակայն իրականում սատարել ՀՀԿ—ին, նրա օրենսդրական նախաձեռնություններին, «Tert.am»—ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Բացի այդ, հնարավոր է, որ ԲՀԿ—ն, լինելով առանձին ուժ, փորձում է ինքնուրույն հարթել իր ճանապարհը եւ իր տեղը գտնել հայաստանյան քաղաքական դաշտում։ 
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ԲՀԿ—ն ընտրեց իր քաղաքական ապագան։ 
Ընդ որում, եթե Ն. Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր դաշտում են, ապա Ա. Բադալյանը հստակ դիրքորոշում ունի. «Քաղաքական դաշտը չի բաժանվում ընդդիմադիրի եւ իշխանականի։ Ընդդիմությունը կամ իշխանությունն ընդամենը կարգավիճակ է։ ԲՀԿ—ն եթե չի մտնում կոալիցիա, մեխանիկորեն ընդդիմություն է»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 531 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024