ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Բորդյուժայի ուղերձները հստակ էին /ՀՀ—ին ուղղված սպառնալիքը սպառնալիք է նաեւ ՀԱՊԿ—ին/
11:39
Բորդյուժայի ուղերձները հստակ էին /ՀՀ—ին ուղղված սպառնալիքը սպառնալիք է նաեւ ՀԱՊԿ—ին/

Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիքը ենթադրում է ուղղակի սպառնալիք ՀԱՊԿ ամբողջ համակարգին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի՝ նախօրերին արված այն հայտարարությունը, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երեւանին։
«ՀՀ—ին ուղղված սպառնալիքը նաեւ սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին, եւ Հայաստանի նկատմամբ որեւէ ոտնձգության դեպքում կազմակերպությունը ուղակիորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ»,–ասել է Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
«Կարծում եմ, որ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը եւ ՀԱՊԿ կողմից ՀՀ—ում անցկացվելիք զորավարժությունները առաջին հերթին ազդանշան էր Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում, եւ կազմակերպության անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»,–նշել է քաղաքագետը։
Հրանտ Մելիք—Շահնազարյանը անդրադարձել է նաեւ այլ հարցերի։ Մասնավորապես, խոսելով ԼՂՀ զինված ուժերի կողմից ադրբեջանցիների դեմ ուղղված պատժիչ գործողությունների եւ Ադրբեջանի ԶՈւ—ի կողմից կորուստները թաքցնելու փաստի մասին, նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, թաքցնելով ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում գրանցված կորուստների մասին տեղեկությունները, փորձում է ադրբեջանական հասարակությանը զերծ պահել դժգոհություններից։ «Ամեն անգամ, երբ հայկական կողմը հայտարարում է պատժիչ գործողությունների մասին, սկզբում ադրբեջանական կողմը մերժում է եւ ասում, որ զինվորը զոհվեց հիվանդությունից եւ այլ պատճառներից։ Իրականությունն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում հնարավոր չէ քողարկել այդ տեղեկությունները, թեեւ քողարկումը կարող է զերծ պահել հասարակությանը դժգոհության ալիքից»,– նշել է Հ. Մելիք—Շահնազարյանը։
Ըստ քաղաքագետի՝ սեփական զոհերին քողարկելու պատմությունը բավականին հին պատմություն ունի Ադրբեջանում եւ կոնֆլիկտի ամբողջ պատմության ընթացքում։ «Վերջերս մենք հետազոտություն ենք իրականացրել, որը կոչել ենք «Հեյդար Ալիեւի անվան եղբայրական գերեզմաններ», երբ ադրբեջանցիները ղարաբաղյան պատերազմի ժամանակ ունենալով մեծ կորուստներ, այդ զինվորներին չեն ցուցակագրել եւ հուղարկավորել են բոլորին մեկ վայրում, իսկ նրանց հարազատներին հաղորդում էին վերջիններիս անհետ կորչելու մասին»,– ասել է Հ. Մելիք—Շահնազարյանը։
Ըստ նրա՝ այս դեպքում ադրբեջանական կողմի հաշվարկը շատ պարզ է. Բաքուն փորձում է օգտագործել Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացման գործոնը եւ փորձելու է սադրանքների դիմել՝ վստահ լինելով, որ մրցույթի հետ կապված համաշխարհային ուշադրության պամաններում հայկական կողմերը չեն պատասխանի ադրբեջանական սադրանքներին։ Սակայն, ըստ քաղաքագետի, վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Բաքվի հաշվարկներին վիճակված չէ իրականություն դառնալ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 489 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024