ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » ԵԱՀԿ—ն անհանգստացած է /Ադրբեջանական ուժերը կրկին կրակել են հայկական գյուղերի ուղղությամբ/
17:53
ԵԱՀԿ—ն անհանգստացած է /Ադրբեջանական ուժերը կրկին կրակել են հայկական գյուղերի ուղղությամբ/

ԵԱՀԿ—ն կրկին ահազանգում է հրադարարի խախտման դեպքերի մասին՝ անհրաժեշտ համարելով հրաժարվել ուժի կիրառումից եւ, մասնավորապես, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Սրան զուգահեռ հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում չեն դադարում հրադադարը խաթարող միջադեպերը։ 
Հաղթանակի եւ խաղաղության օրը հայ—ադրբեջանական սահմանում խաղաղ չի անցել. գիշերային ժամերին ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական գյուղերը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Գնդակոծությունների հետեւանքով հիմնականում վնասվել են տների տանիքները։
Չինարի եւ Մովսես համայնքների ղեկավարները հաստատել են լուրը։ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասել է, որ ադրբեջանցիների կողմից գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք—չորս անգամ։
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշել է, որ իրենց գյուղում կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Բնակիչները, սակայն, չեն հուսահատվում։ «Շատ բարձր տրամադրությամբ սեղանները գցել, երգում ենք եւ Հաղթանակի օրն ենք նշում»,–ասել է գյուղապետը։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Մովսես գյուղերում մայիսի 8—ի լույս 9—ի գիշերը ադրբեջանական կողմից հնչել են կրակոցներ. «Կրակոցների հետեւանքով հայկական եւ ադրբեջանական կողմերից զոհեր եւ վիրավորներ չկան։ Իրավիճակին համարժեք՝ հայկական կողմը պատասխանել է կրակոցներին, որից հետո հակառակորդը լռել է»։

Դիպուկահարների դուրսբերումը կնպաստի վստահությանն ու  անվտանգությանը

ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընթացիկ տարում կոնկրետ արդյունքների հասնելը։ 
«The Business Year» ամսագրին տված՝ Ադրբեջանի մասին հարցազրույցում նա ասել է, որ կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի կարելի է հասնել միայն հակամարտող կողմերի քաղաքական կամքի ու միջազգային հանրության ջանքերի շնորհիվ։ «Իմ կողմից՝ որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, կանեմ հնարավորը՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար։ Դրա համար ես որպես հիմք կընդունեմ Իռլանդիայի փորձը, չնայած, ինչպես հայտնի է, երկու նույնանման հակամարտություն գոյություն չունի»։
Նա շեշտել է, որ միակ կառույցը, որը կոչված է աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է. «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին ուղղված ջանքերին, որոնք սկիզբ կդնեն խաղաղության պաշտոնական համաձայնագրի մշակման աշխատանքներին»։
Պ. Մերֆին ասել է, որ շփման գծում մահվան դեպքերի զգալի թիվը լուրջ անհանգստության տեղիք է տալիս ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված անհապաղ միջոցառումների իրականացում պահանջում. կարեւոր է, որ իրագործվի Սոչիի հայտարարությունը. «Դիպուկահարների դուրսբերումը շփման գծից եւ ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը, ինչպես նաեւ ԵԱՀԿ հետագա դիտարկումները կնպաստեն կողմերի միջեւ վստահության աճին եւ կայունության ու անվտանգության ապահովմանը»։

ԵՄ—ն չի պատրաստվում անմիջականորեն ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրոպական միության դերը տարբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերից, որն էլ հենց անմիջականորեն զբաղվում է խնդրի կարգավորմամբ։ Այս մասին «Business year» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ ընդհանուր անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
«Ես հատուկ ներկայացուցիչ եմ նշանակել, ով կաջակցի բանակցային գործընթացին այնքանով, որքանով դա թույլ են տալիս հարցում ԵՄ—ի ներգրավման շրջանակները, ինչպես, օրինակ, կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հարցն է»,–նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
2011թ. Քեթրին Էշթոնը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակել է ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորին։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 565 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024