ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 12 » ԵՄ—ն կշարունակի մնալ ՀՀ—ի կարեւոր գործընկերը /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին/
09:22
ԵՄ—ն կշարունակի մնալ ՀՀ—ի կարեւոր գործընկերը /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ—լատվիական հարաբերություններին, հանդիպումների եւ քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը։
Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործերի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն ու երկխոսությունը, նախագահի համոզմամբ, միջպետական համագործակցության խորացման կարեւոր նախապայման են։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցությունը եւ Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձեւավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում։
Արտգործնախարար Ռինկեւիչսը ընդգծել է, որ Լատվիան հասկանում եւ հարգանքով է վերաբերում ԵՏՄ—ին միանալու Հայաստանի որոշմանը, նաեւ հասկանում է, որ դա որեւէ ձեւով չի խոչընդոտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին։
Լատվիայի արտգործնախարարը երկկողմ կապերի ամրապնդման համար, քաղաքական ակտիվ երկխոսությունից բացի, կարեւորել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը, որտեղ մեծ դեր է վերապահել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը ընդգծել են նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024