Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Վրաստանի հիմնական հաջողություններից է համարել երկրում բնակվող բոլոր էթնիկ խմբերի հավասար իրավունքներ ունենալը.
«Այն մարդիկ, որոնք մեր երկրում հանդես են գալիս որոշակի խմբերի դեմ, սովորաբար լավ ֆինանսավորվում են տարբեր երկրներից: Նրանք շատ լավ ֆինանսավորում են ստանում: Հաջողությունը հիմնաում է նրա վրա, որ վրաց ժողովուրդը հարգում է բոլոր ազգերին:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Սաակաշվիլին հայ է, հրեա, կաթոլիկ: Պատասխանը մեկն է. եթե դուք չեք սիրում ադրբեջանցիներին, ես ադրբեջանցի եմ, եթե դուք չեք սիրում հայերին, ես հայ եմ, եթե դուք չեք սիրում հրեաներին, ապա չեք կարող մեկ այլ տեղ գտնել ինձանից ավելի հրեայի: Դա է իմ հայրենասիրությունը, և դա է ապահովում Վրաստանի հաջողությունը, քանի որ մենք կարողացել ենք միավորել այդ խմբերին»: