ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 16 » Հարցերի պատասխանները կտրվեն համագումարում /Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատները» հայտարարություններ են տարածել/
15:52
Հարցերի պատասխանները կտրվեն համագումարում /Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատները» հայտարարություններ են տարածել/

Լրագրողների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախապես հայտարարված հանդիպումը, որի ընթացքում պետք է ներկայացվեր նրա հայտարարությունը, չկայացավ։ Հետընտրական Հայաստանի վերաբերյալ Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը գրավոր տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը։ Հանրությանը եւ ԶԼՄ—ներին հուզող բոլոր հարցերին «Ժառանգության» առաջնորդը կպատասխանի հունիսի 2—ին կայանալիք համագումարում եւ դրանից հետո։ Այդ հարցերը վերաբերում են մասնավորապես նոր խորհրդարանում «Ժառանգության» խորհրդարանական կազմին։
Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին «Ժառանգությունը» չի ներկայանալու։
«Ժառանգության» առաջնորդի հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ ընտրության արդյունքներից իրենք գոհ չեն, սակայն «Ժառանգություն» կուսակցությունը, շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու—ազգի շահերը. «Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով եւ ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների»։
Հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»՝ մաս կազմելով իրենց օգտին գրանցված ձայներին։
«Հունիսի 2—ին իր քաղաքացիական ռահակիցների (զինակիցների,–ըստ Հ. Խուրշուդյանի) ու հանրային գործընկերների հետ համալիր քննարկումների ավարտին «Ժառանգությունը» կներկայացնի «Պետության վիճակի մասին» իր հանգամանալից գնահատականը եւ կկիսի ժամանակավորապես խաթարված, բայցեւ տեւապես սուր ու անխախտ իր տեսլականը նոր Հայաստանի, որը վստահաբար գալու է»,—ասված է հայտարարության մեջ։
Նույն օրը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով խորհրդարան կգնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը, սակայն ինքնաբացարկները եւս չեն բացառվում։ «Այս պահի դրությամբ խորհրդարան կգնան ցուցակի առաջին 5 հոգին։ Հետագայում, թե ինչ փոփոխություններ կլինեն, ինչ կորոշվի, դա դեռ հստակ չէ։ Դրա համար պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հայտարարության մեջ նշել է հունիսի 2—ը՝ բոլոր հարցերին պատասխան տալու համար»։
Հարցին, թե հնարավո՞ր են նաեւ ինքնաբացարկներ, Խուրշուդյանն արձագանքել է. «Որեւէ բան այս պահին չենք բացառում»։
Երեկ հայտարարություն է տարածել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ գնահատական տալով 2012թ. մայիսի 6—ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
Հայտարարության մեջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ «ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում՝ քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ», սակայն ընտրատեղամասերից դուրս իրականացված ընտրախախտումները ստվերել են ընտրությունների ընդհանուր պատկերը։
«Շնորհակալ ենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են Ազատ դեմոկրատներ—Ժառանգություն կուսակցություններից եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձեւավորված միասնական թիմին եւ քվեարկել հանուն Նոր Հայաստանի»,— ասված է կուսակցության հայտարարության մեջ։ hhpress.am
Լ. Ա.


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 492 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024