ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Հայաստան՝ քրիստոնեության մոռացված օրրան /Ամերիկացի լրագրողը ճամփորդել է Հայաստանում/
17:37
Հայաստան՝ քրիստոնեության մոռացված օրրան /Ամերիկացի լրագրողը ճամփորդել է Հայաստանում/

Ամերիկացի լրագրող Ռութ Հիլլը «Washington Times»—ի էջերում կիսվել է Հայաստան կատարած այցի՝ իր տպավորություններով։
«Թեեւ Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի միջեւ ընկած Հայաստանը 301թ. աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն ժամանակակից աշխարհում այս երկիրն ավելի շատ «հայտնի» է 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության փաստով, քան որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն։
Հայաստանի բնակչության 94%—ը քրիստոնյաներ են։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից 2—ի՝ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի կողմից եւ շարունակում է անկախ մնալ թե կաթոլիկ, թե ուղղափառ եկեղեցիներից»,–գրում է լրագրողը։
Հիլը Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առաջնային հետաքրքրությունների ցանկում առանձնացնում է Գեղարդի վանքը։ 
Գեղարդում պահվող սուրբ մասունքներից ամենագլխավորը խաչված Քրիստոսին վիրավորած գեղարդն է։
«Ուշադրության են արժանի նաեւ Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոցի ավերակները, Սանահինի եւ Հաղպատի վանքերը։
Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաեւ իր չքնաղ ալպիական մարգագետիններով, հնագույն լեռնաշղթաներով, ինքնատիպ ազգային խոհանոցով եւ այլ արժեքներով։ Դարերի խորքից առ այսօր պահպանված հայկական մշակույթը զբոսաշրջիկներին հոգեկան բավարարվածություն եւ քրիստոնեության սկզբնաղբյուրների հետ առնչվելու եզակի հնարավորություն է տալիս»,–եզրափակում է ամերիկացի լրագրողը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 463 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024