ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » Հայաստանում փոքր եւ միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված է
16:44
Հայաստանում փոքր եւ միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված է

Եվ այն աշխատատեղեր կստեղծի մի շարք ոլորտներում
Կառավարության երեկվա նիստում զարգացման մեկ այլ ծրագրի էլ հավանություն տրվեց. խոսքը փոքր եւ միջին քիմիայի ոլորտին է վերաբերում՝ ընթացիկ եւ հաջորդ տարվա կտրվածքով։ Ծրագրից խոսեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ըստ նշյալ ծրագրի, փոքր եւ միջին քիմիան խիստ գիտատար ոլորտ է, որն ուղղված է փոքրաքաշ, փոքրատոննաժ (գրամներից, կիլոգրամներից մինչեւ մի քանի տասնյակ տոննա) բազմատեսակ անհատական օրգանական, էլեմենտօրգանական, պոլիմերային, ինչպես նաեւ անօրգանական, կոմպոզիցիոն ու հատուկ նշանակության նյութերի ստեղծմանն ու արտադրությանը։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրությունները սկզբունքորեն տարբերվում են խոշոր քիմիական արտադրություններից, քանի որ միավորում են հիմնարար գիտության, տեխնոլոգիաների նորագույն նվաճումները, իսկ արտադրանքի շուկայական արժեքը, բարձր ավելացված արժեքի շնորհիվ, համեմատելի է, իսկ երբեմն նաեւ գերազանցում է ոսկու եւ թանկարժեք քարերի գները։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում՝ բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, կենցաղ եւ, առաջին հերթին, գիտական հետազոտություններում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա՝ առաջադրված հատկություններով օժտված նոր նյութերի լայն տեսականու կիրառությամբ։
Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող եւ նորացվող տեսականու շարունակաբար աճող պահանջարկով։ Ոլորտում ձեւավորված աշխատանքի համաշխարհային բաժանման առանձնահատկություններից մեկն այն է, որ ճանաչված ֆիրմաները հիմնականում գնում են գիտատար արտադրանքն այն երկրներից, որտեղ կենտրոնացած են բարձր մասնագիտական որակավորմամբ գիտատեխնիկական ներուժը, եւ որտեղ հնարավոր է ստեղծել նման արտադրանք։ Գնված արտադրանքը սպառողին է հասնում այդ ֆիրմաների մակնշմամբ։ Հայաստանը պատկանում է քիմիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ, գիտատար մշակումներ ստեղծելու ունակ երկրների թվին՝ քիմիական գիտության ավանդաբար բարձր մակարդակի եւ որակյալ կադրերի պատրաստման համակարգի շնորհիվ, ինչը թույլ է տալիս Հայաստանում փոքր եւ միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված համարել։
Բացի այդ, մեր երկրի ներկայիս տրանսպորտային տեսակետից փակ վիճակը հաշվի առնելով՝ խիստ կարեւոր է նաեւ վերջնական արտադրանքի փոքրածավալ եւ թանկարժեք լինելը (նույնիսկ օդային տրանսպորտով արտահանելու դեպքում այն շարունակում է շահութաբեր մնալ)։
Իսկ այս բնագավառում բարձրագույն կրթությամբ կադրեր են պատրաստում ԵՊՀ—ն, ՀՊՃՀ—ն, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը… Ավելի բարդ է միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման խնդիրը, քանի որ պահանջարկի բացակայության պատճառով ուսանողների ընդունելությունը դադարեցրել է այդպիսի մասնագետներ պատրաստող փաստորեն միակ հաստատությունը՝ Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը։ «Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում» մասնագիտությամբ մասնագետներ է պատրաստում ճարտարագիտական համալսարանի քոլեջը։ Քիմիական գիտության տարբեր ուղղություններով հետազոտություններ են կատարվում ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի, «Արիակ» կիրառական քիմիայի, Երեւանի «Պլաստպոլիմեր», «Նյութաբանություն» ինստիտուտներում, վերը նշված բուհերի մասնագիտական ամբիոններում։ Գիտական հետազոտություններին զուգահեռ վերջիններս հաջողությամբ զբաղվում են տեխնոլոգիաների մշակմամբ։ «Մշակված նոր նյութերն ու տեխնոլոգիաներն արդիական են, չեն զիջում, իսկ որոշ դեպքերում նաեւ գերազանցում են միջազգային չափանիշները եւ ունեն առեւտրայնացման բարձր ներուժ»,—ասաց Ա. Աշոտյանը։
Այս համապատկերում գերխնդիրը նման աշխատանքների իրականացման, նոր տեխնոլոգիաների մշակման համար անհրաժեշտ գիտահետազոտական ու արտադրական բազային արդիականացմանը զուգահեռ, մշակված տեխնոլոգիաների առեւտրայնացման գործընթացի ակտիվացման, պատվերների ձեւավորման մեխանիզմների ու որակի վերահսկման ժամանակակից համակարգ ստեղծելն է։
Նոր քիմիական նյութերի արտադրության կազմակերպումը (մինչեւ 100 տ/տարում) նախատեսվում է արտաքին եւ, մասամբ, ներքին շուկաներում վաճառքի նպատակով։ Ներքին շուկայում դրանք կարող են օգտագործվել նաեւ որպես բազային հումք լայն տեսականու թանկարժեք եւ բարձր որակի քիմիական ռեակտիվների սինթեզի համար։ Այդ գործընթացին կարող են ներգրավվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ—ն, Վանաձորի քիմիական համալիրը, «Վիտամինների գործարան» ՓԲԸ—ն, «Մետտա գրուպ» ՍՊԸ—ն, «Քիմռեակտիվ» ԲԲԸ—ն, «Պլաստպոլիմեր» եւ ԳՀԻ—ի փորձնական գործարանը։
Մեր երկրում փոքր ու միջին քիմիայի զարգացմանն ուղղված 2012—2013թթ. միջոցառումների ծրագրի հիմնական խնդիրներն են՝ ոլորտի զարգացմանն աջակցության պետական քաղաքականության ձեւավորումը, ոլորտի համար անհրաժեշտ հումքային բազայի վերականգնումն ու զարգացումը, ոլորտի ներդրումային գրավչության բարձրացումը, ներդրումների ներգրավման մեխանիզմների մշակումը, ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված մրցունակ արտադրությունների կազմակերպման ծրագրերին աջակցությունը եւ այլն։
Ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր հետեւյալ ոլորտներում՝ քիմիական ռեակտիվներ, շինարարական քիմիա (նոր տեսակի ներկերի, լուծույթների, հատուկ հատկություններով պլաստմասսաների... արտադրություն), կենցաղային քիմիա (ժանգի ձեւափոխիչների, լվացող, օսլայող, մաքրող, սպիտակեցնող միջոցների արտադրություն), գյուղատնտեսական քիմիա (միկրոպարարտանյութերի, թունանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն), բժշկություն, անասնաբուժություն եւ սննդի արդյունաբերություն (ախտահանիչ միջոցների, վիտամինների, դեղահումքի, կենսաբանական ակտիվ հավելումների, ճառագայթա—ջերմային այրվածքների բուժման պոլիմերային նյութերի արտադրություն), հատուկ նշանակության նյութերի արտադրություն (մոնոբյուրեղների, այդ թվում՝ սապֆիրի բյուրեղների, լազերային ակտիվ եւ պասիվ ապակիների, զոդիչ, կապակցող, ոչ կապարային ապակիների, տրանսպորտի հատուկ միջոցների անբեկոր ապակեպատման համար սոսնձող թաղանթների արտադրություն)։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 579 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024