Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին զանգի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով:
Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Լինելով Հայաստանի անկախ հանրապետության սերունդ` դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ: Եվ ես վստահ եմ` դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր երիտասարդ ժողովրդավարության շարժիչ ուժը:
Սիրելի շրջանավարտներ,
Կրկին շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ բոլոր բարի ու նվիրական նախաձեռնություններում:
Բարի երթ դեպի նոր կյանք:
Լավագույն ցանկություններով`
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնան