ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՌԴ նորընտիր նախագահին
12:33
ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՌԴ նորընտիր նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
”Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին:
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա:
Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը:
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային-հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով: Անկասկած, Ձեր այցը նոր խթան կհաղորդի բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն եւ նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն”:
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 535 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024