ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 04:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 16 » Հիմնական հարցերում մոտեցումները շատ մոտ են /Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանը/
15:49
Հիմնական հարցերում մոտեցումները շատ մոտ են /Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակին եւ ՀԱՊԿ—ի ստեղծման 10—ամյակին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին։ Քննարկվել են ՀԱՊԿ—ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները։
Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ—ի գործունեությանը։ Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաեւ հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին եւ սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին եւ անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամությունը։
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հռչակագիրն ընդունվել է ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով նիստում։ Ինչպես տեղեկացնում է «Panorama.am»—ի թղթակիցը, ընդլայնված նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ անդամ երկրների պատվիրակությունների անդամները, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հակիրճ անդրադարձել է նեղ կազմով նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկումներին։
Նրա խոսքով, անդրադարձ է կատարվել միջազգային առավել հրատապ խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խնդիրներին։ Ն. Նազարբաեւի ներկայացմամբ, այդպիսիք են մասնավորապես Աֆղանստանից բխող մարտահրավերները, ինչպես նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Մինչ այդ իր ողջույնի խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ՀԱՊԿ գործընկերների հետ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ թեմաների շուրջ, յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իրավիճակի իր վերլուծությունը, մոտեցումները։ 
Ն. Նազարբաեւը նաեւ տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրում, բացի նշված հարցերին անդրադարձից, գնահատական է տրված նաեւ ՀԱՊԿ անցած ճանապարհին ու գործունեությանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարներն արձանագրել են, որ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների բնագավառում իրենց մոտեցումները համընկնում են։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ հայտնել է ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ—ի նստաշրջանի նեղ կազմով նիստի ավարտից հետո։
«Մենք շատ անկեղծ խոսակցություն ունեցանք, կարծիքներ փոխանակեցինք համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ, որոշեցինք գլոբալ ու տարածաշրջանային սպառնալիքներին եւ մարտահրավերներին հակազդելու հետագա համատեղ քայլերը, վերլուծեցինք աշխարհի իրադրությունը եւ միջազգային անվտանգության ոլորտի վիճակը»,–ասել է Պուտինը՝ գագաթնաժողովի ընդլայնված նիստում։
«Միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերում մեր մոտեցումները շատ մոտ են։ Վստահ եմ, որ աշխարհում ՀԱՊԿ—ի դերը այսուհետեւ էլ կաճի»,–հավելել է ՌԴ—ի նախագահը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նաեւ որոշում է կայացրել կազմակերպության Պատվո նշանի հիմնման եւ Հավաքական անվտանգության խորհրդի պատվոգրով պարգեւատրելու մասին։
ՀԱՊԿ—ի Հավաքական անվտանգության խորհրդի (բաղկացած է անդամ երկրների պետությունների ղեկավարներից) նստաշրջանին մասնակցել են կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին եւս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդեւն այդ պաշտոնում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության ամրապնդմանը։
ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը, ու կպահպանվեն բարեկամական կապերը, առավել եւս, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հատուկ դաշնակցային հարաբերություններ են։ Դմիտրի Մեդվեդեւը նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունն ստացած՝ նրա գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ ՌԴ կառավարության նախագահը ցանկացել է, որ դա անհրաժեշտ նախադրյալ լինի Հայաստանի Հանրապետության առաջընթացի, արդյունավետ զարգացման եւ, իհարկե, սոցիալ—տնտեսական խնդիրների լուծման համար։ Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, այդ բոլոր գործընթացներին ամեն կերպ կաջակցի։ Հայաստանն ու Ռուսաստանը, ՌԴ կառավարության նախագահի խոսքով, մնում են լավ բարեկամներ եւ դաշնակիցներ։
Մինչեւ նախագահների հանդիպումը Մոսկվայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 448 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024