ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.11.2019, 20:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [804]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21 » Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի շրջանակներում Չիկագոյի հանդիպմանը պարզաբանում է Էդվարդ Նալբանդյանը
17:35
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի շրջանակներում Չիկագոյի հանդիպմանը պարզաբանում է Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 19-ին, ժամանել է Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական  կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:
«Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:
ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, թեեւ լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխությանը, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս մտահոգությունը` ՀՀ նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Նախարար Նալբանդյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, կարեւորել ամերիկահայության դերը հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ սփյուռքահայության ներդրումը Հայաստանի զարգացման գործում:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 228 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019