ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 31 » Կարճ, բայց մեծ ճանապարհ /Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21—րդ նիստը/
10:28
Կարճ, բայց մեծ ճանապարհ /Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21—րդ նիստը/

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր 20—ամյակը։ Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության։ Քսանամյակը աշխարհասփյուռ հայության ուժի եւ անսահման նվիրվածության խորհրդանիշն է, որի շնորհիվ միասնաբար իրականացվում են ծրագրեր՝ հանուն հայրենի տան եւ հողի շենացման, նոր ու զորավոր հայրենիքի կառուցման։ Այս 20 տարիներին է, որ կյանք առան ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ եւ գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ ստացան Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր եւ քաղաքներ։ Ի սկզբանե թիկունք լինելով հայոց պետականության կայացմանը՝ հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակում է առաջ քայլել՝ զարգացում ապրող մեր երկու հայրենիքների հետ միասին։
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորեց նիստի մասնակիցներին հիմնադրամի կազմավորման 20—րդ տարեդարձի կապակցությամբ։
«Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն եւ հպարտություն է ներշնչում եւ մյուս կողմից առիթ է ոգեւորության ու նոր եռանդով գործի լծվելու»,—ասաց ՀՀ նախագահը։
Նիստում քննարկվեց եւ հաստատվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամի՝ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանի թեկնածությունը։ Խորհուրդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատեց Արա Վարդանյանին։
Նիստի մասնակիցները դիտեցին հիմնադրամի միջոցներով 2011թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը, որից հետո հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրեց գործադիր վարչության հաշվետվությունը 2011թ. կատարած աշխատանքների մասին։ Ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաշվետվությունն ընդունվեց խորհրդի կողմից։ Նիստում ընդունվեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն—2012»—ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, քննարկեցին նաեւ մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարեւանությամբ Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը։ Նախագահի կարծիքով, այն չպետք է զուտ թանգարան լինի, այլ ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան—մշակութային կենտրոն, որտեղ մեր ժողովուրդը եւ երկիր այցելող հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Կոմիտասից ստացած ամբողջ ժառանգությանը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, նիստի ընթացքում քննարկվեց նաեւ ԼՂՀ նախագահի առաջարկը համայնքային կենտրոնների կառուցման վերաբերյալ։ Առաջարկն ընդունվել է, եւ խորհուրդը քննարկել է ծրագրի իրականացման ձեւերը։ Ըստ ծրագրի՝ գյուղերում կառուցվելու են համայնքային կենտրոններ, որոնք ներառելու են գյուղապետարանը, բուժկետը, հանդիսություննեի սրահ, գրադարան եւ համակարգչային սրահ։ Մի շենքում լինելու են տարբեր հաստատություններ, ինչը հեշտացնելու է նաեւ շինության պահպանման խնդիրը։
«Հիմնադրամի աշխատանքներին մասնակցող բարերարն ինքն է ընտրում, թե որտեղ պետք է իրականացնի իր ֆինանսական օժանդակությամբ կյանքի կոչված ծրագիրը՝ Հայաստանում, թե Ղարաբաղում։ Նրանք կարող են նաեւ առաջարկել ծրագրեր, որոնք տարբերվում են տարվա թեմայից։ Օրինակ՝ Աշոցքում բարերարի ցանկությամբ կառուցվում է դպրոց։ Համոզված եմ, որ այս տարվա ընթացքում եւս կլինեն բարերարներ, ովքեր կընտրեն այլ ծրագրեր՝ Հայաստանում եւ Արցախում իրականացնելու համար»,— ասաց Ա. Վարդանյանը։
2011—ին հիմնադրամի ծրագրերը հիմնականում ուղղված էին ջրամատակարարման խնդիրներին։ Նոր ջրագծեր են անցկացվել երեք քաղաքներում եւ 12 գյուղում, աշխատանքները դեռեւս շարունակվում են։ Դրանց համար շինարարական մրցույթները հայտարարվել են մեկ ամիս առաջ, այսինքն՝ աշխատանքները նույնիսկ չեն էլ սկսվել. «Ջրամատակարարմամբ ապահովված գյուղերի քանակը կհասցնենք քսանի. աշխատանքի նախագիծը հոգաբարձուների խորհրդի եւ վերահսկիչ հանձնաժողովի կողմից ընդունվել է»։
2011թ. ընթացքում հիմնադրամը հավաքագրել է 20 մլն ԱՄՆ դոլար գումար։ Ա. Վարդանյանի խոսքով՝ գումարները միշտ էլ դժվար է հավաքագրել, քանզի կան բազմաթիվ այլ բարեգործական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարատեսակ ծագրեր, եւ «մենք միշտ փորձում ենք տարբերվել նրանով, որ ամենաթափանցիկն ենք, անցնում ենք բոլոր տեսակի ստուգումները եւ դա ենք օգտագործում մեր դրամահավաքի հիմքում։ Այս տարիների ընթացքում կարծում եմ մեզ դա հաջողվել է ցույց տալ։ Կարծում եմ՝ մեր աշխատանքը պետք է հեշտանա, քանի որ աշխատում ենք առավելագույնս թափանցիկ»։
Հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը հիմնադրամի կազմի մեջ է ստեղծման առաջին օրվանից, տեսել է հիմնադրամի զարգացման բոլոր փուլերը, դժվար եւ լավ օրերը։
«Սա Սփյուռք—Հայաստան համագործակցության եզակի փորձառություններից է, որովհետեւ միակ համահայկական կազմակերպությունն է, ուրիշը չկա, եւ այդ պատճառով սկզբում վստահ չէինք, որ հաջողություն կունենանք։ Սակայն արդյունքը ցույց տվեց, որ մարդիկ միանում են համահայկական հիմնադրամին, պայմանով, որ նրա նպատակները լինեն հանրօգուտ։ Այլ ժողովուրդների մոտ էլ նման օրինակներ շատ քիչ կան կամ բոլորովին չկան, ուստի գործնական իմաստով էլ մենք ենք ստեղծել հիմնադրամի աշխատանքի սկզբունքները։ Այսօր էլ արդյունքները խոսուն են, եւ բոլորը տեսնում են դրանք։ Տասնյակ, հարյուրավոր ծրագրեր ենք իրականացրել։ Իհարկե, մեր արածը, հաշվի առնելով Հայաստանի եւ Ղարաբաղի կարիքները, դեռ անբավարար է, սակայն հազարավոր մարդիկ օգտվում են այդ դպրոցներից, ջրամատակարարման խողովակներից եւ այլ բարեգործական ծրագրերից։ Սփյուռքում բնակվող գործարարը կամ անհատը ցանկանում է որեւէ կերպ մասնակցել Հայաստանի եւ Արցախի շենացման գործընթացին, ինչի համար հիմնադրամը հիմք է ստեղծում»,— ասաց Պ. Թերզյանը։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամը՝ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը նշեց, որ առողջապահության ոլորտը խիստ կարեւոր է հիմնադրամի գործունեության համատեսքտում։ Իր մասնակցությունը հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին հնարավորություն կտա մշակել եւ իրականացնել լայնածավալ առողջապահական ծրագրեր։
Հոգաբարձուների խորհրդի անդամները, տեղական մարմինների ատենապետները եւ գործադիր վարչության որոշ աշխատակիցներ ՀՀ եւ ԼՂՀ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20—ամյա հոբելյանի կապակցությամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի որոշմամբ պարգեւատրվել են հիմնադրամի 20—ամյակի հուշամեդալով։
Պարգեւատրվածների թվում են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սերժ Սարգսյան (ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ), Ռոբերտ Քոչարյան (ՀՀ պաշտոնաթող նախագաh), Բակո Սահակյան (ԼՂՀ նախագահ), Արկադի Ղուկասյան (ԼՂՀ պաշտոնաթող նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ), Գագիկ Հարությունյան (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ), Սամվել Նիկոյան (ՀՀ Ազգային ժողովի նախագահ), Տիգրան Սարգսյան (ՀՀ վարչապետ), Էդվարդ Նալբանդյան (ՀՀ արտաքին գործերի նախարար), Արայիկ Հարությունյան (ԼՂՀ վարչապետ), Արթուր Ջավադյան (ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ), Վաչե Գաբրիելյան (ՀՀ ֆինանսների նախարար), Հրանուշ Հակոբյան (ՀՀ սփյուռքի նախարար), Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի (Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս—պատրիարք), Ռենե Լեւոնյան (Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ), Մայք Խարափյան (Ռամկավար—ազատական կուսակցության ներկայացուցիչ), Վաղարշ Էհրամճեան (Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ), Արա Բոյաջյան (Սոցիալ—դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչ), Հրայր Հովնանյան (Ամերիկայի հայկական համագումարի նախագահ), Պերճ Սեդրակյան (Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ), Հասմիկ Տերտերյան (Հայ օգնության միության ներկայացուցիչ), Արսեն Ղազարյան (Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ), Շառլ Ազնավուր (Ֆրանսիա), Ալբերտ Բոյաջյան (ԱՄՆ), Վարդան Գրիգորյան (ԱՄՆ), Էդուարդո Էռնեկյան (Արգենտինա), Պետրոս Թերզյան (Ֆրանսիա), Տիգրան Իզմիրլյան (Շվեյցարիա), Սամվել Կարապետյան (Ռուսաստան), Մարկ Կիրակոս (ԱՄՆ), Կաբրիել Ղենբերջի (Սիրիա), Վաչե Մանուկյան (Մեծ Բրիտանիա), Ալբերտ Պողոսյան (Շվեյցարիա), Տիրուհի Պուրմայան (Բրազիլիա), Էդուարդո Սեֆերյան (Արգենտինա), «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ՎահԷ Ճազմատարեան (Ֆրանսիա), Գագիկ Խաչատրյան (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ), «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներ Արա Աղիշյան (ԱՄՆ արեւմտյան շրջան), Խորեն Բանդազյան (ԱՄՆ արեւելյան շրջան), Բերանժ Հարթունյան—Թահմազյանց (Ավստրիա), Աղանարք. Պալիոզյան (Ավստրալիա), Խորխե Մյուրեքյան (Արգենտինա), Օշին Մոստիչյան (Բրազիլիա), Ժիլբեր Մոմջյան (Գերմանիա), Պայքար Սվազլյան (Իտալիա), Արին Քարամյան (Իրան), Սարգիս Արմենյան (Լիբանան), Անդրանիկ Շիրինյան (Կանադա, Մոնրեալ), Մկրտիչ Մկրտիչյան (Կանադա, Տորոնտո), Սեպուհ (Արամ) Դավիդյան (Կիպրոս), Նուբար Սեփոյան Սիփան (Հոլանդիա), Վաչե Տեր—Կարապետյան (Հունաստան), Արմինե Կարապետի (Մեծ Բրիտանիա), Կարեն Օհանջանյան (Շվեդիա), Ավետիս Կիզիրյան (Շվեյցարիա), Կարապետ Հացատուրյան (Ռումինիա), Հրայր Մուրադյան (Սիրիա), Հակոբ Բերբերյան (Քուվեյթ), ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության աշխատակիցներ Արա Վարդանյան (գործադիր տնօրեն), Գայանե Ասատրյան (գլխավոր մասնագետ), Արմինե Ղազարյան (առաջատար մասնագետ), Արամ Մարտիրոսյան (վարորդ)։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 552 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024