ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 18:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 20 » ԼՂ հակամարտության կարգավորման հույսով /ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մեկնում է Հայաստանից/
12:08
ԼՂ հակամարտության կարգավորման հույսով /ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մեկնում է Հայաստանից/

ՀՀ—ում ԱՄՆ նոր դեսպանը Ռիչարդ Միլզն է, ով Հայաստան կժամանի հունվարի վերջին, մինչ այդ աշխատանքները կկարգավորի 
ՀՀ—ում ԱՄՆ փոխդեսպանը։ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը պաշտոնապես ավարտեց իր լիազորությունների իրականացումը ՀՀ—ում։ Նա երեկ լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել է իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքների, երկկողմ կապերի զարգացման ու ամրապնդման հարցում գրանցած ձեռքբերումների մասին։
Բնականաբար, դեսպանը կարեւորել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ ընդունելի լուծումը խաղաղ բանակցություններն են։ Այլ տարբերակ չկա»։ Նա նշել է, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ամբողջ տարածաշրջանին է անհրաժեշտ հակամարտության կարգավորումը։
«ԱՄՆ—ը, մյուս միջնորդ երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ ամեն ինչ անում է հարցի կարգավորման ուղղությամբ։ Համանախագահները չեն կարող լուծում պարտադրել կողմերին, չեն էլ ասի, թե ինչ պետք է անել։ Համանախագահներն այս հակամարտության լուծման հարցում միջնորդներն են։ Մեր դերն այն է, որ կողմերին հորդորենք, որպեսզի քաղաքական կամք դրսեւորեն, ճկուն լուծումներ, փոխզիջումներ գտնեն հակամարտության լուծման համար։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքը»,– ասել է նա։ Համանախագահների նպատակն այն է, որ կողմերին պահեն բանակցային սեղանի շուրջ, երկխոսությունը շարունակվի եւ առաջընթաց գրանցվի։
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումներից հետո միջնորդների հայտարարություններին, որոնք մշտապես երկու կողմերին ուղղված հորդորներ են, այլ ոչ թե հասցեական, Ջ. Հեֆերն ասել է, որ որպես միջնորդներ նրանց դերակատարումն այդպիսին է։
Պատասխանելով ԼՂՀ—ին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին հարցին, Ջ. Հեֆերնն ասել է. «Ինչպես նշեցի, միջնորդները կարող են հորդորել հանդես բերել ճկունություն, իսկ կողմերն իրենք պետք է որոշեն, թե որ ձեւաչափը լավագույնս կգործի, եւ համանախագահները կպաշտպանեն այդ մոտեցումը»։
ԱՄՆ—ը շարունակելու է խթանել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցումը.  «Հայաստանում գտնվելու ընթացքում իմ ամենամեծ հուսախաբությունն այս հարցի շուրջ կապված է արձանագրությունների հետ։ Մենք ողջունում էինք նախագահ Սարգսյանի խիզախ քայլն արձանագրությունների մասով»։ Դեսպանի կարծիքով, արձանագրությունների ստորագրմամբ ի վերջո կբացվեր սահմանը, երկու երկրի միջեւ կձեւավորվեին դիվանագիտական հարաբերություններ, սակայն լճացումը, առաջընթացի բացակայությունը հուսախաբ են անում։
«Ցանկացած ինքնիշխան երկիր իրավասու է անդամակցելու ցանկացած միջազգային կազմակերպության իր ընտրությամբ։ Սա հիմնարար սկզբունք է անկախ, ինքնիշխան պետությունների համար։ Ցանկացած երկիր պետք է այդ հնարավորությունն ունենա»,– ասել է Հեֆերնը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կկորցնի իր ինքնիշխանությունը։
Դեսպանը հիշեցրել է, որ Մաքսային միությանը միանալը նշանակում է որոշակի ոլորտներում, առեւտրային հարցերի շուրջ ինքնիշխանության առումով որոշակի զիջում՝ որպես վերազգային կառույցի անդամակցության հետեւանք։
Ջ. Հեֆերնը ընդգծել է, որ Հայաստանի որոշումը՝ անդամակցել ԵՏՄ—ին, ինքնիշխան որոշում էր։
Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանը ԵՏՄ—ին անդամակցելուց հետո էլ շարունակելու է հետաքրքրված մնալ ԵՄ—ի, ԱՄՆ—ի հետ գործակցությամբ ցանկացած ոլորտում, որն անհամադրելի չէ այս նոր տնտեսական միության շրջանակում Հայաստանի հանձնառությունների հետ։
«Փորձում ենք Հայաստանի հետ համատեղ բացահայտել այն ոլորտները, որտեղ կարելի է աշխատել»,–ասել է դեսպանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ ԵՄ—ի, ԱՄՆ—ի հետ Հայաստանը շարունակում է իր տնտեսական գործընկերությունը։ Ըստ նրա՝ «որ ոլորտում Հայաստանը գործընկերության հնարավորություն է տեսնում, մենք պատրաստ ենք լինել Հայաստանի գործընկերը»։ 
Խոսելով փոխարժեքի տատանումներից՝ դեսպանն ասել է, որ դրանք շուկայական զարգացումների արդյունք են։ Դոլարի շարունակական արժեւորումը կապված չէ գլոբալ քաղաքական գործընթացների հետ. «Սա քաղաքական միջամտություն չէ»։ 
Մեկ տարի առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել «Որոտանի» ՀԷԿ—երի համալիր ՊՓԲԸ—ն ամերիկյան «Contour Global» ընկերության դուստր ձեռնարկությանը վաճառելու գործարքին։ Համալիրի վաճառքի համաձայնագրի ստորագրումը, ըստ Ջոն Հեֆերնի, շատ մեծ առավելություն կտա Հայաստանին ու ԱՄՆ—ին։
Նրա խոսքով՝ այդ գործարքը ԱՄՆ ամենախոշոր ներդրումը կլինի Հայաստանում մինչ օրս, որը կօգնի դիվերսիֆիկացնել երկրի էներգետիկ հատվածը. խոսքը 250 մլն դոլարի մասին է, որից 70 մլն—ն ուղղվելու է համալիրի վերազինմանն ու արդիականացմանը։ Դեսպանն ընդգծել է, որ այդ գործարքը Հայաստանի համար կարեւոր է նաեւ ռազմավարական տեսանկյունից. «Կարծում եմ՝ համաձայնագիրը անպայման կստորագրվի»։
Նա անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ—ի ներդրումներին. «Անցած 22 տարիներին ԱՄՆ—ը 2 մլրդ դոլարի աջակցություն է տրամադրել Հայաստանին, այս թվի զգալի մասն ուղղվել է ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման ու ընտրական գործընթացների բարեփոխմանը։ Այժմ մեր ուշադրության կենտրոնում դարձյալ քաղաքացիական հասարակությունն ու գյուղի զարգացումն են»։
Կշարունակվեն աշխատանքները բոլոր այն ոլորտներում, որտեղ մինչ այդ աշխատանք է կատարվել. «Ինձ շատ ուրախացնում է, որ Հայաստանում այսչափ զարգացած է ՏՏ ոլորտը, ու այդ ոլորտը այդչափ հաջողություններ է արձանագրել։ Նաեւ այն իմաստով, որ դրանում մեծ է ամերիկյան ընկերությունների մասնակցությունը»։
Նա խոսել է նաեւ Հայաստանից ստացած տպավորությունների մասին. «Երբ գալիս էինք Հայաստան, պատկերացնում էինք Խորհրդային Միությանը բնորոշ մի անկյուն։ Բայց այստեղ հասկացանք, որ պատկերացումը լրիվ այլ է. Հայաստանը շատ գունեղ է, վառ գույներով, նույնքան վառ բնությունով, որը շատ գեղեցիկ է։ Մարդիկ հյուրասեր են, ջերմ։ Գիշերային կյանքն է ակտիվ, մարդիկ կարող են գիշերվա կեսին երեխաների հետ զբոսնել փողոցներում։ Ակտիվ է նաեւ մշակութային կյանքը՝ ես իմ ողջ կյանքի ընթացքում այդքան համերգների, մշակութային այլ միջոցառումների չէի մասնակցել, որքան Հայաստանում մասնակցեցի»։
Հեֆերնը նաեւ հայերեն է խոսում. «Մի քիչ խոսում եմ հայերեն։ Ամենադժվար բառն ինձ համար «խաղաղ» բառն է… Խաղաղ բառը ինձ համար շատ դժվար է արտաբերելը… Դժվար է, ինչպես եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»։
Վերջում Ջոն Հեֆերնը իր բարեմաղթանքն է ուղղել հայ ժողովրդին. «Այնքան շատ բարեմաղթանքներ ունեմ հայ ժողովրդին… Ամենակարեւորը, կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է. մաղթում եմ, որ լինի այս տարում, քանի որ դրանից բոլորը կշահեն։ Հակամարտության կարգավորումը լուրջ խթան կդառնա տարածաշրջանի զարգացման համար»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024