ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » Լռության օր՝ նաեւ ընտրություններից հետո /Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը մեկնաբանություններ կանեն այսօր/
14:42
Լռության օր՝ նաեւ ընտրություններից հետո /Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը մեկնաբանություններ կանեն այսօր/
Երեկ ԿԸՀ—ի կողմից ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո քաղաքական դաշտում կարծես անդորր էր հաստատվել։ Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չէին շտապում մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել։
Ինչպես «Ա1+»—ի հետ զրույցում նշել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, իրենց մոտեցումները քննարկման փուլում են։ «Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների, դրանց ընդունման կամ բողոքարկման եւ իրենց հետագա քայլերի մասին հայտարարությամբ հանդես կգա մայիսի 8—ին։
Համանման պատասխան է տվել «NEWS.am»—ի թղթակցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Երբ կամփոփվի ընտրությունների ամբողջ արդյունքը, կունենանք ամբողջական պատկերը, քաղաքական խորհրդում կքննարկվի, եւ հանդես կգանք հայտարարությամբ, որը միանշանակ այսօր (մայիսի 7—ին) չի լինի»,–նշել է նա։
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հրաժարվել է մեկնաբանել կամ որեւէ գնահատական տալ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։ Նա նաեւ չի ասել, թե Հայ ազգային կոնգրեսը հատկապես երբ հանդես կգա հայտարարությամբ։ «Կիմանաք»,–եզրափակել է Լ. Զուրաբյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը եւս դեռ որեւէ հայտարարություններով հանդես չեն եկել։
Ինչպես «Panorama.am»—ին հայտնել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժնի վարիչ Բորիս Գյուրջյանը, Կոմկուսում սպասում են մարզերից վստահված անձանց հաշվետվություններին, եւ երկու— երեք օրից ամփոփելով դրանք, կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում հայտնել են, որ այժմ դիրքորոշումը հստակեցվում է, եւ առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հայտարարարությամբ։
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ—ն եւ Հայ ազգային կոնգրեսը, շարունակում է իր գործունեությունը, թեեւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո զերծ է մնացել համատեղ հայտարարությունից։
Ինչպես «NEWS.am»—ի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ—ի համամասնական ցուցակում ընդգրկված, միասնական շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը, միասնական շտաբն ընտրությունների հաջորդ օրը նիստ չգումարեց, քանի որ երեք քաղաքական ուժերը դեռեւս ամփոփում են իրենց շտաբներում քվեարկության ընթացքում ընտրատեղամասերում տեղ գտած խախտումները։
Իսկ ահա Հայաստանի հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում 2012թ. մայիսի 6—ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ՀՀԿ—ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
«Ինչպես եւ մենք խոստացել ենք, իսկապես իրականացվել են արդար, թափանցիկ ընտրություններ, եւ սա ոչ թե մեկ, այլեւ երկու քայլով առաջ էր»,–նշել է նա՝ հավելելով, որ քարոզարշավի ժամանակ հնչած զազրախոսություններին, դժբախտ պատահարի հետ կապված շահարկումներին իրենք արձագանքել են կոռեկտության սահմաններում եւ անցկացրել ժողովրդական, քաղաքակիրթ քարոզարշավ եւ ընտրություններ։
Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ մարդկանց աննախադեպ ակտիվությունը ընտրություններին վկայում է, որ մեր ժողովուրդն սկսել է ընտրությունների հետ հույսեր կապել, որոնք կարդարանան։ «Այս ընտրությունները մեր ժողովրդի վստահության, արդարության վերականգնման հույսի առաջին փուլն է, դեռեւս մենք ունենք նախագահական ընտրություններ, որը կլինի երկրորդ փուլը։ Մենք այս 4—5 տարիներին կունենանք անընդհատ զարգացող եւ կայացող, դեպի առաջ գնացող թե հասարակություն, թե պետություն եւ թե ժողովուրդ»,–նշել է նա։

ՀԱԿ—ի ստացած քվեների սակավությունը մի քանի պատճառ ունի

«Նման իրավիճակում, երբ կա մեծ լծակների տիրապետող ուժ, եւ որն ընդունում է որոշակի ընդդիմադիր կեցվածք, այս պարագայում շատ ավելի հավանական է, որ չկուսակցականացված, բայց եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող եւ միեւնույն ժամանակ այնքան էլ բարձր քաղաքացիական գիտակցություն չունեցող հասարակության հատվածը քվեարկի հենց այդ կուսակցության, տվյալ դեպքում «Բարգավաճ Հայաստանի» օգտին»,–անդրադառնալով մայիսի 6–ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմավարական եւ ազգային հետազոտական հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Ասուլիսին ներկա քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ նշեց. «Դաշնակցության ընտրազանգվածը սովորաբար տատանվում է 7 տոկոսի վիճակագրական տվյալների սահմաններում։ Դաշնակցությունը հասկանալի է, որ լուծել է իր խնդիրը, հաղթահարել է 5 տոկոսանոց շեմը։ Թեեւ ստացել է ավելի քիչ ձայներ, որքան ակնկալում էր, սակայն դա մնում է տրամաբանության շրջանակներում»։
Ապա, անդրադառնալով ՀԱԿ—ի՝ որոշ շրջանակների սպասելիքներից ավելի քիչ ձայներ ստանալու խնդրին, բանախոսը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Օրինակ այն, որ ԲՀԿ—ն եւ մի քանի այլ կուսակցություններ խաղացին ընդդիմադիր դաշտում։ Այսինքն՝ ընդդիմության ձայները վերաբաշխվեցին մի շարք կուսակցությունների միջեւ»։

Զեկույցում ասվում է ճշմարտությունը

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցին։ «Զեկույցը դրական եմ գնահատում, բայց պետք է միշտ աչքի առաջ ունենալ, որ սա միջանկյալ զեկույց է։ Արժի վերջնականին սպասել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ամեն դեպքում, միջանկյալի եւ վերջնականի միջեւ լինում են տարբերություններ։ Հիմնականում դրանք բովանդակային կամ որակական չեն լինում, բայց գոնե դետալիզացիայի մեջ թույլ են տալիս ոչ միայն դիտարկել որպես գնահատում, այլեւ հետագայում դիտարկել որպես ռեկամենդացիաներ հնարավոր աշխատանքի առումով»,–ասել է նա։
«Ինչն եմ շատ դրական դիտարկում, տեսեք՝ մեծ սեգմենտի մասով, ի դեմս ընտրապայքարի, քարոզարշավի, նախընտրական փուլի, մենք ոչ միայն նախորդի հետ համեմատած, այլեւ ընդհանրապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ենք նման արդյունք ունենում»,–շարունակելով միտքը, նշեց նա։
Նա կարեւորեց այն հանգամանքը, որ նշված էտապի հետ կապված որեւէ առարկություն, մտահոգություն, խախտման նմուշ չի տրվում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցին անդրադարձել է նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Փաստաթուղթը մի քանի առումներով շատ հետաքրքիր է եւ ամենակարեւորը՝ Հայաստանը դրանում չի համեմատվում ոչ այլ երկրների հետ, ինչն, ըստ իս, ճիշտ է, եւ ոչ էլ համեմատում է Հայաստանը նախկին Հայաստանի հետ»,–ասել է նա՝ հավելելով, որ զեկույցը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ գնահատում է այն, ինչ տեղի է ունեցել՝ անկախ այն բոլոր պարտավորություններից, որ Հայաստանը ստանձնել է։
«Ըստ իսկ շատ կարեւոր է, որ զեկույցում ասվում է ճշմարտությունը եւ գրեթե առաջին տողերում նշվում, որ խորհրդարանական ընտրությունները բնութագրվում են իբրեւ մրցակցային, ակտիվ ու խաղաղ։ Եվ սա ճշմարտությունն է, որովհետեւ ընտրությունները շատ լուրջ մրցակցություն առաջ քաշեցին, իրավական նորմերի դաշտում էին եւ բավականաչափ ակտիվ էին»,–նշել է նա։
Ա. Իսկանդարյանը նկատել է, որ զեկույցում մատնանշվում են նաեւ այն թերությունները, որ իր հետ բերել է ընտրական գործընթացը՝ նշելով, որ դրանք մեծ մասամբ տեխնիկական բնույթի էին, թեեւ այլ թերություններ եւս միջազգային դիտորդները մատնացույց են արել։ Մասնավորապես, որ ընտրարշավի ժամանակ «նվերներ են» բաժանվել. «Նկատեք՝ ոչ թե փող է բաժանվել, այլ նվերներ, ինչի հետ ես եւս համամիտ եմ, քանի որ, եթե ընտրողին կաշառելու միտում է եղել, ապա այն բավականին լայնամասշտաբ երեւույթ է իրենից ներկայացրել։ Այն է՝ ընտրողի վրա ազդել տարբեր ճանապարհներով, կլինի դա տրակտորներ–մուրաբաներ բաժանել կամ ասֆալտապատման աշխատանքներ։
Առանձնահատուկ կարեւոր է այն հանգամանքը, որ միջազգային դիտորդները զեկույցում ընդգծել են, որ հարգվել է խոսքի, մամուլի ազատությունը, ինչպես նաեւ հավաքների ազատությունը։ Իսկ ինչ մնում է հորդորին, ապա զեկույցում բավականին ակնառու ընդգծվում է, որ պետք է պատժվեն այն անձինք, որոնք ընտրական գործընթացում օգտագործել են ադմինիստրատիվ ռեսուրսը»,–ասել է նա։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 518 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024