ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 12:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » Լրիվ հնարավոր է, որ նոր գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ընդդիմանա ՀՀԿ-ին. Ալ. Իսկանդարյան
14:30
Լրիվ հնարավոր է, որ նոր գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ընդդիմանա ՀՀԿ-ին. Ալ. Իսկանդարյան

Լրիվ հնարավոր է, որ նոր գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ընդդիմանա ՀՀԿ-ին. Ալ. Իսկանդարյան 

Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի հավաքած քվեների քանակը տրամաբանական էր. քաղաքական այդ ուժի դեպքում հենց այսպիսի թվերի էլ պետք էր սպասել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ կատարվածը պայմանավորելով ՀԱԿ-ի իդեոլոգիայից մարդկանց հիասթափվածությամբ:
Անդրադառնալով ՕԵԿ-ին՝ քաղաքագետը նկատեց, որ նրա համար ընտրությունները բավական հաջող անցան:
Հարցին ի պատասխան՝ որքա՞ն մեծ է նոր կոալիցիայի ստեղծման հավանականությունը, Իսկանդարյանն ասաց՝ կապրենք, կտեսնենք:
«Ինձ մոտ հարց է ծագում՝ կառաջարկի՞ արդյոք ՀՀԿ-ն ԲՀԿ-ին իր հետ կոալիցիա կազմել: Սա է ամենակարևոր հարցը, ոչ թե այն, թե կմտնի ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ: Միանշանակ է միայն, որ կոալիցիայի մաս կդառնա ՕԵԿ-ը: Բայց մինչ այդ, իհարկե, կլինեն հանրահավաքներ, պայմանավորվածություններ, սակայն դրանք քաղաքական իրականությունն արմատապես փոխել չեն կարող»:
Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ Իսկանդարյանը բավական պատկառելի որակեց այն քաղաքացիների թիվը, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքներից: «Միաժամանակ, հասարակության մի զգալի հատվածին էլ հնարավոր եղավ համոզել»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ եթե ընտրված կուսակցությունները մուտք գործեն խորհրդարան և սկսեն համատեղ աշխատել, բոլորովին նոր որակի քաղաքական իրականություն կստեղծվի:
«Այս ԱԺ-ն ավելի կենսունակ կլինի, ընդ որում, լրիվ հնարավոր է, որ նոր գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն ընդդիմանա ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», կարծում եմ՝ նա իր հարմարավետ դիրքերում կմնա նաև այս անգամ: Մինչ այժմ նա խորհրդարանում մրցակից չուներ և այս առումով ունիկալ էր: Բայց եթե ՀԱԿ-ը սկսի ակտիվորեն գործել, իրավիճակը կփոխվի»:
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 455 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024