ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 15 » Մայաների մարգարեությունը կարող է կատարվել. գերմանացին անզգուշորեն կոտրել է մայաների գանգը
15:19
Մայաների մարգարեությունը կարող է կատարվել. գերմանացին անզգուշորեն կոտրել է մայաների գանգը
Գերմանիայում Գլաուհաու լաբորատորիայի աշխատակիցներից մեկը պատահաբար գցել է մայաների մոգական գանգը, եւ այժմ լրատվամիջոցներն անփույթ աշխատակցին մեղադրում են, որ նրա պատճառով մայաների կանխատեսած աշխարհի վերջը տեղի կունենա:
Աշխատակիցը գցել է հրաբխային ապարներից 1000 տարի առաջ պատրաստված գանգը, որը լուսանկարելու ընթացքում անվանել էին Կուաուտեմոկ, գրում է  The Daily Mail-ը:
Արդյունքում պոկվել էր  ներքին ծնոտի  մեծ մասը: Քանի դեռ գիտնականները տխրում են, որ տեղի է ունեցել «ողբերգություն», գանգի տեր պատմաբան Թոմաս Ռիթերը վստահեցնում է, որ Քուաութեմոքի անհաջող անկումը «չի առաջացնի աստվածների զայրույթը», եւ պետք չէ վախենալ  աշխարհի կործանումից: 
Լեգենդը պատմում է, որ մայայի գանգն առեւանգվել էր Տիբեթից մի խումբ նացիստների կողմից, որոնք ուղեւորվել էին Շանգրիլան որոնելու` 1937-1939 թվականների ընթացքում: Այնուհետեւ այն պատկանել է ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերին, որից հետո նրա տերն է դարձել նացիստի ձերբակալությանը ներկա գտնված բրիտանացի զինվորը: Միայն դրանից հետո է այն  հասել պատմաբան Թոմաս Ռիթերի մոտ:
«Ֆաշիստները հավատացած էին, որ ով կհավաքի նման 13 գանգ, ամբողջ աշխարհին կտիրի: Այդ պատճառով էլ Հիմլերը ֆինանսավորել է  աշխարհի տարբեր անկյուններն ուղեւորվող բազմաթիվ արշավախմբերի: Այն մասին, որ հնդկացիական մայաների մոտ եղել են նման մոգական 13  գանգեր, փաստում է  Մեքսիկայում եւ Կենտրոնական Ամերիկայում տարածված լեգենդը», - պատմել է Ռիթերը, հաղորդում է NEWSru.com-ը:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024