ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 23:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21 » ՆԱՏՕ-ն դեպի Կովկաս է նայում
14:38
ՆԱՏՕ-ն դեպի Կովկաս է նայում
NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  Վաշինգտոնի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest» ամսագրում.
Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագթնաժողովի նախաշեմին դաշինքի գործունեության մասին նորություններում հաճախ է Հարավային Կովկասը հիշատակվում: Քաղաքական գործիչներն ու փորձագետներն ուշադրություն են դարձնում երկու հիմնական հարցի` Վրաստանի կողմից կատարված  քայլերի ընդունմանը` նրա անդամակցությունը քննարկելու համար եւ «ռուսական գործոնին»:
Զարգացող քաղաքականություն
Կովկասում դաշինքի քաղաքականությունը երբեք ստատիկ չի եղել: Ավելի շուտ, այն զարգացել է բազմաթիվ գործոնների ազդեցության, այդ թվում` ԱՄՆ եւ նրա եվրոպացի դաշնակիցների ռազմավարական շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղացողների ձգտումների ներքո:
Այն բանից հետո, երբ 2004թ-ին Բուլղարիան ու Ռումինիան միացան ՆԱՏՕ-ին, իսկ 2007-ին` ԵՄ-ին, Կովկասն սկսեց դիտվել որպես ՆԱՏՕ-ի նոր սահման: Մյուս գործոնները եւս տարածաշրջանի նկատմամբ հետաքրություն էին առաջացնում: Դրանց թվում կարեւորներից էին բազմաթիվ չլուծված էթնիկ եւ քաղաքական հակամատությունները, ինչպես նաեւ եվրասիական երեք հավակնոտ պետությունների ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ հարեւանությունը: Եվ, վերջապես, տարածաշրջանի` որպես էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքի նոր դերը:
Կովկասյան երկրներից յուրաքանչյուրը, սակայն, ունի իր սեփական դրդապատճառները: Վրաստանն ու Ադրբեջանը տանուլ են տվել անջատողական նահանգների հետ իրենց հակամարտությունների ժամանակ, ինչը կասկածի տակ է դրել նրանց կենսունակության հարցը:
Հայաստանը շրջափակման է ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից` ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հայաստանը չի ցանկանում կորցնել նախաձռնությունը եւ Ադրբեջանին հնարավորություն տալ մենաշնորհել վրատլանտյան ինտեգրացիայի հարցը: ՆԱՏՕ-ի նախագծերին Հայաստանի մասնակցությունը նպաստում է Բրյուսելի շահերին, այնպես որ նրան պետք չէ  այսպես կոչված «վերջնական ընտրություն» կատարել ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կովկասյան երկու հանրապետությունների միջեւ:
Նոր հեռանկարներ
Այսօր արդեն կովկասյան պետությունները հին պատրանքներով չեն տառապում: Միաժամանակ ՆԱՏՕ-ի խոստումներն ավելի զգուշավոր են դարձել: Անդամակցություն է առաջարկվում Վրաստանին, սակայն այդ նպատակին հասնելու համար հստակ ժամկետներ  կամ փուլեր չեն նշվում:  Մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի ընթացիկ շահերը թելադրված են այլ պատկերացումներով: Առաջին հերթին, կովկասյան պետությունները որոշակի դեր են խաղում Աֆղանստանում օպերացիաների առումով:
Իրանում եւ Սիրիայում անկանխատեսելի իրավիճակը նույնպես մեծացնում է Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը դաշինքի համար` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր սահմանը:
ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները եվրատլանտյան ինտեգրացիան  եւ փոխգործակցությունը դիտարկում են կարեւոր գործիք ժողովրդավարացման գործընթացում, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ ռազմական բարեփոխումներում:
Բացի այդ, Բրյուսելը չափազանց հետաքրքրված է ԵՄ տարբեր նախագծերում կովկասյան երկրների մասնակցությամբ: Նման համագործակցության շնորհիվ դաշինքի համար ավելի հեշտ է ձեռքը պահել Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական կյաքնի զարկերակին, եթե անգամ տեսանելի ապագայում դրա արդյունքը միայն լինեն հետագա հանձնարարականները` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար թեստ անցնելուց առաջ:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 499 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024