ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Նոր կոալիցիայի հարցը քննարկման փուլում է /Իսկ խորհրդարանում անհրաժեշտ է հզոր ընդդիմության ներկայացվածությունը/
17:44
Նոր կոալիցիայի հարցը քննարկման փուլում է /Իսկ խորհրդարանում անհրաժեշտ է հզոր ընդդիմության ներկայացվածությունը/

Հաղթանակի զբոսայգում երեկ տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ լրագրողները առիթից օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց հարցերն ուղղեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ վարչապետին։
«Ցանկալի կլինի, որ եթե մեզ մոտ ձեւավորվի կոալիցիա, այն լինի գաղափարական, նույնն էլ՝ ընդդիմության մոտ»,–նշեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա նաեւ հայտարարեց, որ չի կարող ասել, թե Հանրապետական կուսակցությունն ում հետ է նոր կոալիցիա կազմելու։ «Կգա օրը, եւ կիմանանք, ձեզ հետ՝ նաեւ ես»,–ասաց Ս. Նիկոյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ ստեղծվել են եզակի հնարավորություններ, որպեսզի ձեւավորվի գաղափարական կոալիցիա եւ հզոր ընդդիմություն։ «Հզոր ընդդիմություն ասելով՝ ես նկատի ունեմ եւ գաղափարական ընդդիմություն, եւ զուտ ներկայացվածության առումով։ Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, կուզենայի դա։ Խորհրդարանում միշտ էլ անհրաժեշտ է հզոր ըննդիմության ներկայացվածությունը։ Այդպիսի ընդդիմությունը երկրի կայունության եւ դինամիկայի փոփոխությունների շատ կարեւոր գործոն է»,–ասաց նա եւ հավելեց, որ չի ցանկանում պարզաբանել, թե որ քաղաքական ուժին է տեսնում որպես ընդդիմություն։
Անդրադառնալով ընտրությունների որակին՝ նա վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի արձանագրված նույն թերությունները նախագահական ընտրություններին չլինեն
Իսկ խախտումների վերաբերյալ բողոքարկումների կարգը սահմանված է օրենքով։ «Հայ ազգային կոնգրեսը եւ մնացած բոլորն էլ կարող են դիմել ոչ միայն Սահմանադրական դատարան, այլ նաեւ այնտեղ, որտեղ իրենք իրավունք ունեն դիմելու։ Դա իրենց սահմանադրական իրավունքն է»,–հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս տեղեկացրեց, որ նոր կոալիցիա կազմելու վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում եւ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի։ «Այս պահի դրությամբ ես զերծ կմնամ որեւէ գնահատականից, քանի որ այժմ այնպիսի փուլ է, երբ մենք պետք է ամփոփենք ընտրությունների արդյունքները։ Այս պահի դրությամբ մենք ոչինչ չենք բացառում»,–ասաց վարչապետը։
Վարչապետը նաեւ անդրադարձավ Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին։ Լրագրողների այն հարցին, թե ինչ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո, նա պատասխանեց. «Փոփոխությունները լինելու են այնքան, որ ժողովրդի իրավիճակը բարելավվի, եւ մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունները»։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 466 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024