ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 16 » Նոր քաղաքականության արդյունքները /ԵՄ—ն արձանագրում է Հայաստանի առաջընթացը/
15:51
Նոր քաղաքականության արդյունքները /ԵՄ—ն արձանագրում է Հայաստանի առաջընթացը/

2011—ի մայիսին Եվրամիությունն ավարտեց Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը։ «Ավելին՝ ավելիի դիմաց» քաղաքականությանը համահունչ՝ ԵՄ—ն ընդլայնում է օժանդակությունը բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային եւ արեւելյան հարեւան երկրներին։

Երեկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը, որը գնահատում է նոր քաղաքականության արդյունքներն առաջին տարվա ընթացքում։ Այն նաեւ առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ «Արեւելյան գործընկերության» իրականացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար։
Բարեփոխումների խրախուսման տրամաբանությամբ՝ ԵՄ—ն օժանդակել է քաղաքական բարեփոխումներ ձեռնարկած իր գործընկերներին։
Սեպտեմբերին մեկնարկեց Քաղաքացիական հասարակության գործիքը ԵՀՔ բոլոր երկրների համար՝ 26 մլն եվրո առաջնային բյուջեով եւ 2012—2013 թվականների համար նախատեսված նույն չափի լրացուցիչ բյուջեներով։
«Նախորդ տարվա ընթացքում մենք կրկին սկսեցինք մեր Հարեւանության քաղաքականությունը։ Այժմ մենք տեսնում ենք վերանայման արդյունքները, որոնք միտված էին ուժեղացնելու օժանդակությունն այն երկրների նկատմամբ, որոնք ավելի մեծ առաջընթաց ունեն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների առումով։ Որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց։ 
Մյուսների դեպքում մենք պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը՝ բարեփոխումների ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու համար։ Մենք շարունակելու ենք օժանդակել մեր գործընկերներին հիմնարար արժեքներ հիմնելու եւ տնտեսական բարեփոխումներն ամրապնդելու ջանքերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են կառուցելու համար այն, ինչը ես անվանում եմ խորը ժողովրդավարություն»,– հայտարարեց Ք. Էշթոնը։
Շ. Ֆյուլեն հավելեց. «Մեր նոր քաղաքականությունն ունի կայուն հիմքեր, եւ մենք մշակել ենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք, վստահ եմ, արդեն կրում են դրական արդյունքներ»։
Էական առաջընթաց կա գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացման ուղղությամբ։ 
Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեկնարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունները։ Դրական առաջընթաց է արձանագրվել տնտեսական ինտեգրման, մասնավորապես՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների ստեղծման ուղղությամբ, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են Մոլդովայի եւ Վրաստանի, շուտով՝ նաեւ Հայաստանի հետ։ 
Զգալի առաջընթաց կա նաեւ շարժունակության ոլորտում։ Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ քայլեր են ձեռնարկվել՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Հայաստանի հետ վերջերս հաստատվել է Շարժունակության գործընկերությունը, իսկ Ադրբեջանի հետ գործընկերության բանակցությունները մեկնարկելու են շուտով։ 

Առաջընթաց ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում

Հայաստանի վերաբերյալ զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ԵՄ—Հայաստան ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին արագ. «Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն ապահովող պայմանների իրականացման հարցում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը նաեւ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում»։
Քաղաքական երկխոսության մասով ԵՄ—ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին մինչեւ 2013—ի նախագահի ընտրությունները հաղթահարել այն բացթողումները, որոնք 2012—ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի դիտորդները։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ էլ կոչ է արվում շարունակել ջանքեր ներդնել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու նպատակով՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ hhpress.am
Ա. Ս.


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 450 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024