ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » «Օրինաց երկիրը» վերակազմավորվում է /Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը/
11:38
«Օրինաց երկիրը» վերակազմավորվում է /Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը/

Երեկ տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստ, որում ընդունված որոշումների մասին կուսակցությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան՝ նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու համար։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային եւ մարզային բոլոր կառույցները եւ ս.թ. հունիսի 1—ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների եւ կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց։ Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր։
«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն։
Կուսակցության անդամներ այսուհետեւ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած եւ թեկնածուական փորձաշրջան անցած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կընդունեն կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը, կհամապատասխանեն կուսակցության անդամ դառնալու համար սահմանված չափորոշիչներին։
Դադարեցվում են ՀՀ այն քաղաքացիների անդամակցությունը «Օրինաց երկիր» կուսակցությանը, ովքեր մինչեւ ս.թ. մայիսի 22—ը հաշվառված են եղել որպես ՕԵԿ անդամներ, մինչեւ նոր կարգին համապատասխան ընդունելության կազմակերպմանը։
ՕԵԿ քաղաքական խորհուրդը դիմում է բոլոր կուսակցականներին պատասխանատվության բարձր զգացումով մասնակցել առաջիկա ներկուսակցական որակական ու կառուցվածքային բարեփոխումներին եւ վստահ է, որ այն կնպաստի կուսակցության մարտունակության եւ համախմբվածության ամրապնդմանը։
ՕԵԿ քաղխորհուրդը շնորհակալություն է հայտնում «Օրինաց երկիր» կուսակցության բոլոր այն անդամներին եւ համակիրներին, ովքեր քվեարկել են կուսակցության օգտին, շնորհիվ որի «Օրինաց երկիրը» չորրորդ անգամ անընդմեջ իր ներկայությունը կունենա Ազգային ժողովում»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 495 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024