ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 13:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 31 » Ովքեր կղեկավարեն Ազգային ժողովը Ստորագրվել է կոալիցիոն համաձայնագիր ՀՀԿ—ի եւ ՕԵԿ—ի միջեւ/
10:30
Ովքեր կղեկավարեն Ազգային ժողովը Ստորագրվել է կոալիցիոն համաձայնագիր ՀՀԿ—ի եւ ՕԵԿ—ի միջեւ/

ՀՀԿ–ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրվելու են Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները։
«Բոլոր թեկնածություններն առաջարկել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որոնք գործադիր մարմնի կողմից հաստատվել են միաձայն։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանին՝ իր գործադրած ջանքերի համար»,–ասել է Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ Նիկոյանն իր գործունեությունը կշարունակի այլ ոլորտում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվելու Գալուստ Սահակյանը։ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 8—ի նախագահները լինելու են հանրապետական։ 
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա, Է. Շարմազանովի խոսքով, երեկվա նիստում ՀՀԿ—ն այդ հարցին չի անդրադարձել։ «Վարչապետի եւ նախարարների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա կուսակցության հաջորդ նիստում»,–հավելել է նա։
Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ ստորագրվել է քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, որն ստորագրել են երկու քաղաքական ուժերի առաջնորդներ Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը։ Համաձայնագրում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21—ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար ՀՀ հաստատուն եւ առաջընթաց զարգացումը, ներհասարակական սոցիալական գործընկերության եւ համերաշխության ամրապնդումը, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ ԱԺ—ում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները կազմավորում են քաղաքական կոալիցիա, որն ստանձնում է ՀՀ քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը։ Կողմերը պարտավորվում են գործել համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնել միասնական քաղաքականություն եւ սերտորեն համագործակցելով իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրրագրի իրականացման համար։ Կողմերը հուսով են, որ իրենց համագործակցությունը կնպաստի ՀՀ արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմակայելուն։
Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածոուվ հանդես գալու որոշումը, դրանով իսկ քաղաքական կամք ու վճռականություն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման առաջընթացի համար։
Համաձայնագիրը գործում է ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետում»։
Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին՝ արդյոք ՕԵԿ—ի նախարարական պորտֆելները կավելանա՞ն, նշել է. «Ոչ։ ՕԵԿ—ի հետ համագործակցությունը կլինի 2008—ին ստորագրված եւ 2009–ին նորացված հուշագրի շրջանակներում, ինչը ենթադրում է, որ նախագահական ընտրություններում ՕԵԿ—ը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,–ասել է Շարմազանովը։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 499 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024